ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Գլոբալ ուսումնական լաբորատորիա

Գլոբալ ուսումնական լաբորատորիա կամ «շրջած դասասենյակ»
Ուսումնական և ստեղծագործական նոր միջավայր ձևավորող միջազգային նախագիծ,
որը համակցում է գիտելիքը, տեսությունը և գործնական կիրառումը

Երևան - Հայաստան
July 10 – 19, 2017

GTL 2016


«Լույս» հիմնադրամը, համագործակցելով «Այբ» կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ, Հայաստանում հյուրընկալում է «ՄՏԻ (MIT) գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագիրը` կապեր հաստատելով աշխարհի գերազանցության կենտրոնների և Հայաստանի կրթական առաջատար հաստատությունների միջև:

Ամռանը մենք պատրաստվում ենք Հայաստանում արդեն երկրորդ անգամ իրականացնել «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» (Global Teaching Labs) ձևաչափով դասընթացը:

«Գլոբալ ուսումնական լաբորատորիան» ուսուցման և դասավանդման նոր եղանակ է, որը ոգեշնչել է աշակերտների և ուսուցիչների ամբողջ աշխարհից:

Ուսուցման այս նոր ձևը ներկայացնում է «շրջած դասասենյակի» կոնցեպտը: Այս մոտեցումը սովորողներին թույլ կտա օգտվել ՄՏԻ-ի (MIT) ուսումնական նյութերի առցանց հարուստ բազայից, որտեղից ստացած գիտելիքը նրանք կկիրառեն գործնական լաբորատոր պայմաններում. աշակերտներին կհանձնարարվի ինչ-որ բան պատրաստել` տեսական առցանց նյութը գործնականում կիրառելով: Սա սովորելու և գործելու համակցություն է, որն ապահովում է անցումը տեսականից գործնականին:

«Շրջած դասասենյակի» կոնցեպտը ենթադրում է դասարանային գործունեության այլ մեթոդ. աշակերտները տանն են յուրացնում առցանց տեղադրված տեսական նյութը և այնուհետ դասարանում կիրառում ձեռք բերած գիտելիքը գործնականում: Ուսումնական առարկաները տարբեր են ու կարող են ներառել` մաթեմատիկա և զարգացող տեխնոլոգիաներ, խորացված լաբորատոր փորձեր, օրիգինալ փաստաթղթերի վերլուծություն, բանավեճի կամ խոսքի մշակույթ, ընթացիկ իրադարձության քննարկում, խմբային վերլուծություն, նախագծի վրա հիմնված ուսուցում, հմտությունների զարգացում և այլն:

Սա ուսուցման ակտիվ մեթոդ է, որը զարգացնում է մտածական այնպիսի կարողություններ, ինչպիսիք են խնդիրների սահմանումը, համագործակցային հմտությունը, խնդիրների լուծումը: Աշակերտները լուծում են բարդ խնդիրներ, աշխատում են խմբերով, հետազոտություն են անցկացնում և ձևավորում նոր գիտելիք իրենց ուսուցչի և դասընկերների օգնությամբ:

Դասընթացը տեղի կունենա 2016 թ. հուլիսի 4-ից 31-ը «Այբ» ավագ դպրոցում, որը համալրված է ուսումնական այս գործընթացի համար անհրաժեշտ լաբորատորիաներով: Աշակերտները տանը կսովորեն առցանց նյութն իրենց սեփական ռիթմով և նախընտրած ժամանակ, իսկ դասարանում նրանց հետ կաշխատեն ՄՏԻ-ից ժամանած դասախոսները: «Լույսն» իր երախտիքն է հայտնում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը` «Գլոբալ ուսումնական լաբորատորիայի»` ՄՏԻ–ից ժամանած դասընթացավարներին և «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցող «Լույսի» կրթաթոշակառուներին հյուրընկալելու համար։

Ծրագրի մասնակիցներ հավաքագրելու համար մենք կապ ենք հաստատել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցների հետ:

Մեր նպատակն է ձևավորել 25 աշակերտներից (16-17 տարեկան) բաղկացած խումբ: Մասնակիցները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին, որպեսզի դասարանական աշխատանքից առաջ լիարժեք յուրացնեն առցանց անգլերեն նյութերը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` անցնելով հետևյալ հղումով` http://web.mit.edu/misti/what.html

Ոլորտներ

Orbital Mechanics
Math and Computer science
Genetics & Epigenetics


Դասախոսներ

Armen Samurkashian
Armen Samurkashian
«Լույսի» ուսանող
Ani Chilingirian
Ani Chilingirian
MIT-ի ուսանող
Arsen Vasilyan
Արսեն Վասիլյան
«Լույսի» ուսանող


Ամսաթիվ և տևողություն

July 10 – 19, 2017, 9:30am-3:30pm

Լեզու

Անգլերեն

Գրանցման վերջնաժամկետ

July 7, 2017

Back to top