ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Լույս» հիմնադրամի «Կարիերայի օրը» Դիլիջանում

«Լույս» հիմնադրամի «Կարիերայի օրը» Դիլիջանում

Միջոցառման նպատակն է բացահայտել և աջակցել գոյություն ունեցող ու սկսնակ ընկերությունների ձեռնարկատիրական էկոհամակարգին, ինչպես նաև սկսնակ և փորձառու մասնագետներին:

Այս եզակի հարթակի միջոցով.

-Պոտենցիալ գործատուները (տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և միջազգային խոշորագույն ընկերություններ) հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընկերությունն ու թափուր աշխատատեղերը, հանդիպելու բազմաթիվ պոտենցիալ դիմորդների և իրենց պահանջներին համապատասխանող թեկնածուների գտնելու:

-Պոտենցիալ աշխատակիցները հնարավորություն կունենան հանդիպելու փոքր, միջին և մեծ ընկերությունների, ինչպես նաև սկսնակ ձեռնարկությունների և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներին: Մասնագետները եզակի հնարավորություն կունենան հայաստանյան աշխատաշուկայի առաջնակարգ ընկերություններին ծանոթանալու և կատարելու իրազեկ ընտրություն:

Նախապատրաստում «Կարիերայի օրվան»

Ձեր ռեզյումեն/CV-ն Ձեր անձնական գովազդն է: Նպատակն է ներկայացնել Ձեր գիտելիքը, հմտություններն ու կարողությունները և տպավորել Ձեր պոտենցիալ գործատուներին:

Ուսումնասիրեք գործատու ընկերությունները

Ծանոթացեք փառատոնին մասնակցող կազմակերպությունների ցանկին: Օգտագործեք գործատուի տրամադրած տեղեկությունները և այցելեք կազմակերպության կայք:

Թարմացրեք Ձեր CV-ն

Կազմեք այնպիսի CV, որը կներկայացնի Ձեր ամենավերջին ձեռքբերումները, լավագույն հմտությունները և փորձառությունը: Պատճենեք այն առնվազն տասը օրինակով: Եթե նախատեսում եք դիմել տարբեր ոլորտներում առաջարկվող մի քանի աշխատատեղերի համար, ապա անհրաժեշտ է կազմել CV-ի մի քանի տարբերակ:

Սովորեք Ձեզ ճիշտ ներկայացնել

Ձեզ ներկայացնող 20-30 վայրկյան տևողությամբ խոսք պատրաստեք: Օրինակ` «Ողջույն: Ես (Ձեր անունը)-ն եմ, հաղորդակցության և մարքեթինգի սկսնակ մասնագետ: Կցանկանայի հաջորդ ամառ մասնագիտական պրակտիկա անցնել: Ձեր կայքում կարդացի, որ (ընկերության անվանումը)-ի մարքեթինգի բաժինը պրակտիկայի ծրագիր ունի: Կուզենայի առավել մանրամասն տեղեկություններ ստանալ այդ ծրագրի վերաբերյալ»:

Պահպանեք դրես-կոդի կանոնները

Ուշադրություն դարձրեք Ձեր հագուստին: Եթե ցանկանում եք աշխատանքի լավ հնարավորություն ստանալ, ներկայացեք պրոֆեսիոնալ հանդերձանքով:

CV կազմելու վերաբերյալ խորհուրդներ

CV-ում ներառվելիք տեղեկությունների բնույթին կարող եք ծանոթանալ այստեղ`
http://www.ucl.ac.uk/medphys/careers/cv_notes.pdf

Անհրաժեշտ է ստուգել`
  • արդյոք Ձեր CV-ն ճիշտ երկարություն ունի,
  • ներկայացված հմտությունները համապատասխանում են այն աշխատատեղի պահանջներին, որի համար դիմում եք,
  • կան արդյոք ուղղագրական և/կամ քերականական սխալներ,
  • արդյոք ընթերցողը կկարողանա հասկանալ CV-ում գրված բառերն ու արտահայտված մտքերը:
  • Հնարավորինս շատ փաստեր ներառեք:
  • Հարցրեք ընկերների, ծնողների և գործընկերների կարծիքը:
  • Ձեր CV-ն պետք է ներառի Ձեր կոնտակտային և անձնական տվյալները, տեղեկություն կրթության, փորձառության, մասնագիտական հմտությունների, ստացած պարգևների, նախասիրությունների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփիչ խոսք:

*Այս տեղեկություն-հուշումները կարող են օգնել Ձեզ, սակայն պետք չէ ուղղակի կրկօրինակել, փորձեք առանձնանալ:

Միջոցառման ընթացքում

Կազմակերպված ներկայացեք

Ձեզ հետ հասարակ թղթապանակ վերցրեք՝ CV-ի օրինակները մաքուր և հարթ պահելու համար:

Գտեք Ձեր գործատուներին

Ծանոթացեք կատալոգին, որպեսզի գտնեք Ձեր նախընտրած ընկերությունների տաղավարները:

Եռանդուն մոտեցում ցուցաբերեք

Գործատուներին մոտեցեք վստահ ձեռքսեղմումով, տեսողական կապ հաստատեք, հետաքրքրություն ու եռանդ ցուցաբերեք: Այս հասարակ տարրերը պրոֆեսիոնալիզմի և հավասարակշռության մասին են վկայում:

Թողեք Ձեր CV-ի պատճենը

Բաժանեք Ձեր CV-ի պատճենները և վերցրեք Ձեզ հետաքրքրող ընկերությունների ներկայացուցիչների այցեքարտերը:

Ճարպկություն ցուցաբերեք

Երբ նախապես որոշել եք, թե որ գործատուների հետ եք ուզում զրուցել, իսկ զրույցից առաջ պետք է սպասեք կամ ուղղակի լրացուցիչ ժամանակ ունեք, օգտվեք հնարավորությունից և խոսեք այլ գործատուների հետ ևս: Շատ հնարավոր է` փայլուն հեռանկար բացահայտեք Ձեզ համար:

Միջոցառումից հետո

Միջոցառումից հետո` երկու շաբաթվա ընթացքում, էլեկտրոնային փոստի կամ նամակի միջոցով կրկին կապ հաստատեք Ձեզ առավել հետաքրքրած գործատուների հետ: Գործատուները միջոցառումից կարող են հեռանալ հարյուրավոր CV-ներով, սակայն այնուհետ CV-ն թողած մասնագետների միայն 10 %-ն է հետամուտ լինում հետագա մասնագիտական հաղորդակցության: Սա առանձնանալու հրաշալի հնարավորություն է. օգտագործեք այն:

Հաճախ տրվող հարցեր

«Լույս» հիմնադրամը և ՀՀ կենտրոնական բանկը:

  • Central Bank of Armenia (CBA)
  • Orange Armenia
  • Ameriabank
  • Tumo Center for Creative Technologies
  • Hyatt Place Yerevan
  • BetConstruct
  • Deloitte Armenia
  • Vallex Group
  • Best Western Congress Hotel
  • HSBC Bank Armenia
  • Rostelecom
  • VMware
  • Ucom Universal Communication
  • Beeline Armenia
  • Ingo Armenia
  • Instigate Mobile
  • Synopsys
  • The Childern of Armenia Fund (COAF)
  • Finca
  • ACBA-Credit Agricole Bank
  • American University of Armenia (AUA)
  • Semina Consulting
  • UWC Dilijan
  • Rosgosstrach-Armenia
  • Grand Candy
  • Lionsharp Solutions
  • SAEGE Consultants
  • InstuGuide
  • Jarakite Creative Partners
  • Teach for Armenia
  • Yerevan Brandy Company
  • GPartners Law Firm
  • Philip Morris Armenia
  • Ginosi

Միջոցառումը տեղի է ունենալու ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում» (Դիլիջան, Մյասնիկյան 63) 2014 թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 11:30-ից 18:00-ն: Ավտոբուսները դուրս կգան Երևանի Հանրապետության հրապարակից ժամը 9:00-ին և Դիլիջանից կվերադառնան 18:00-ին:

  • Դուք ավելի լավ պատկերացում կկազմեք Հայաստանում գործող կազմակերպությունների, առկա աշխատատեղերի և մասնագիտական հնարավորությունների մասին:
  • Հնարավորություն կունենաք հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ ցանկանում եք աշխատել:
  • Տեղում հարցազրույց անցնելու հնարավորություն կունենաք:
  • Կընդլայնեք Ձեր մասնագիտական շփումների ցանցը:
  • Ձեր CV-ն (առնվազն 10 պատճեն)
  • Գրիչ և նոթատետր
  • Պայուսակ, որտեղ կարող եք տեղավորել ընկերությունների բրոշուրները և այցեքարտերը
  • Թարմ շնչառություն ապահովող փոքր կոնֆետներ և ո՛չ ծամոն
  • Համապատասխան հանդերձանքով ներկայացեք (նաև հարմարավետ ու պրոֆեսիոնալ կոշիկներ)
  • Նշումներ արեք` 20-30 վայրկյանում Ձեզ լավագույնս ներկայացնելու համար
  • Դրական տրամադրվածություն

Գրանցում

  • Լրացրեք հայտաձևը և կցեք Ձեր CV-ն:
  • Մենք կուսումնասիրենք CV-ները և ընտրված դիմորդներին կուղարկենք մասնակցությունը հաստատող նամակ:
  • Հաստատող նամակն ստանալուց հետո պետք է վճարեք մասնակցության վճար` 2000 դրամ (տեղափոխում, սուրճի ընդմիջում): Խնդրում ենք նշել, որ այս գումարը չի ներառում սննդի արժեքը:
  • Ուղարկեք այնուհետ վճարման անդորրագիրն էլեկտրոնային հասցեին (careerfair@luys.am) կամ ներկայացրեք այն «Լույս» հիմնադրամ մինչև հոկտեմբերի 22-ը` ժամը 18:00-ն:
  • Մասնակցե՛ք «Լույսի» կարիերայի օրվան:
Back to top