ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Արվեստի և մեդիայի ուսումնական հարթակ.
դասախոսությունների շարք «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից

ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ․
3-ԱԿՏԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Օվսաննա Գևորգյան
Կոլումբիայի համալսարան
Նոյեմբեր 2017 - Փետրվար 2018

Ամեն ուրբաթ
18։30-20։00

Տեսլական

«Լույսի» նախագծած այս ուսումնական հարթակի նպատակն է խթանել արվեստի և մեդիայի նորարարական ճյուղերի զարգացումը Հայաստանում, ընդլայնել հայ երիտասարդների ստեղծարար մտածողությունը՝ նրանց փոխանցելով ոլորտի առաջատար գիտելիքն ու նորարարական գործիքները։

Արվեստի և մեդիայի ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, տարածում ստացած նոր միտումները հասանելի կդառնան Հայաստանում բնակվող երիտասարդներին - աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացող «Լույսի» կրթաթոշակառուների միջոցով։

Ուսումնական այս գործընթացին կարող են միանալ այն երիտասարդները, ովքեր ցանկանում են -

  • ծանոթանալ արվեստի, մեդիայի և հաղորդակցության ոլորտի նոր միտումներին,
  • բացահայտել կինեմատոգրաֆիայի, թատրոնի, երաժշտության, լրագրության, լուսանկարչության և հարակից այլ ոլորտներ,
  • մասնակցել առցանց և/կամ արտացանցային դասախոսություններին, որոնք կվարեն առաջատար գիտական կենտրոններում արվեստ և մեդիա ուսումնասիրող երիտասարդները:

Համագործակցություն

Արվեստի և մեդիայի ուսումնական հարթակն իր շուրջ է միավորում երիտասարդ ու նպատակասլաց մասնագետների ամբողջ աշխարհից։ Այս նախագիծը «Լույսի» կրթաթոշակառուների միջոցով կապ է ստեղծում տեղացի երիտասարդների և աշխարհի լավագույն համալսարանների (Կոլումբիայի համալսարան, Օքսֆորդ, Քեմբրիջ, Սթենֆորդ և այլն)՝ գերազանցության կենտրոնների միջև: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում նաև ծանոթանալու արվեստի և մեդիայի ոլորտների փորձագետների ուսումնասիրություններին, կապ հաստատելու նրանց հետ և համաշխարհային այս ցանցի մասը կազմելու:


Ձևաչափ

Դասախոսություններ | վեբինարներ | վարպետության դասեր

«Լույսի» կրթաթոշակառուներն վարում են առցանց և արտացանցային դասախոսություններ, անցկացնում կամ կազմակերպում վարպետության դասեր, որոնց ընթացքում մասնակիցներին են փոխանցվում արվեստի և մեդիայի ոլորտներում իրենց ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձը: Դասընթացները բազմառարկայական են և գիտելիք են փոխանցում թե՛ ստեղծարար մոտեցման, թե՛ տեխնիկական/տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ։ Դասընթացը վարող մասնագետները տրամադրում են ուսումնական նյութեր, ռեսուրսներ, ներգրավում մասնակիցներին իրենց մասնագիտական ցանցում, ինչպես նաև հետաքրքիր քննարկումներ կազմակերպում։

Մասնակիցներ

Մասնակցել կարող են բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու փորձը արվեստի և մեդիայի ոլորտներում:

Մասնակիցների ընտրության չափորոշիչներ․

  • բաց ու պատրաստ լինել նոր գիտելիքներ ստանալու,
  • լինել հետևողական և մասնակցել դասախոսությունների շարքի բոլոր հանդիպումներին,
  • վարժ տիրապետել անգլերենին, թեև դասընթացները վարում են և´ հայերեն, և´ անգլերեն:
Back to top