«Լույսի» Ստարտ Արմենիա ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը Կրթաթոշակի ծրագրի բնականոն զարգացումն է և գործարար նոր մշակույթ է ձևավորում հայրենիքում ու զարգացնում սկսնակ ձեռնարկությունների էկոհամակարգը։
«Լույսի» բազմաթիվ կրթաթոշակառուներ և շրջանավարտներ արդեն իսկ սեփական ուժերով ֆինանսավորել են իրենց ստարտ-ափները՝ սկսնակ ընկերությունները՝ իրավաբանական բուտիկից մինչև կապիտալի կառավարման ծառայություններ։ Վստահ ենք, որ այդ նորարար ընկերությունների հզոր, կենսունակ ցանցը կապահովի Հայաստանի կայուն զարգացումը։
Հայաստանում ձեռներեցության էկոհամակարգի ձևավորումը խթանելու համար «Լույսը» նախաձեռնել է Ստարտ Արմենիա ձեռներեցության մրցույթը, որին կարող են մասնակցել Հիմնադրամի այն կրթաթոշակառուները և շրջանավարտները, ովքեր ծրագրում են շահույթ հետապնդող, սոցիալական պատասխանատվություն կրող ձեռնարկություն հիմնել Հայաստանում։
Հաղթող բիզնես նախագծերի պարգևատրությունը երեք կարգով է՝ 20.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարի չափով։
«Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթի հայտերն ընդունվում են 2017 թ․ ապրիլի 15-ից։
Դիմելու վերջնաժամկետն է 2017 թ․ հունիսի 15-ը՝ ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։
Yervand Sarkisyan, Partner/London at Granatus Ventures
Lilit Gevorgyan, Executive Director of UEICT (Union of Employers of Information and Communication Technologies)
Levon Ghonyan, Founding Partner & CEO of Yerevan-Audit Consult
CodeTrace is a web application startup based out of Yerevan, Armenia. The intention is to enable companies to easily find and recruit top developers from different professional backgrounds and levels.
A Platform for Self-Service Data Analytics. Developing products for Key Performance Indicator (KPI) forecasting, budget allocation planning and process mining, based on state of the art artificial intelligence.
“Health Choice” website and “Health Choice” app for mobile phones propose a healthier alternative to the conventional ordering methods for people having health problems or want to follow healthy lifestyle.
Թիմում պետք է ընդգրկված լինի «Լույսի» առնվազն մեկ կրթաթոշակառու, ով բարեխղճորեն կատարել է հիմնադրամի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները:
Հայտադիմումներն ուսումնասիրում և գնահատում է ձեռներեցության ոլորտի առնվազն 3-5 ներկայացուցչից բաղկացած անկախ ժյուրին:
Այո՛, ստարտ-ափը պետք է հիմնված լինի Հայաստանում, սակայն այն կարող է գործել նաև միջազգային հարթակում:
Սա տվյալ ստարտ-ափի ոլորտը ներկայացնող բարձրակարգ մասնագետների խորհուրդ է, որը պատրաստ է խորհրդատվություն տրամադրելու և աջակցելու նոր ձեռնարկության սկսնակ թիմին:
Խորհրդատուները պետք է ընտրվեն` ըստ ունեցած փորձի և տվյալ սկսնակ ձեռնարկության գործունեության ոլորտին համապատասխան: Խորհրդատուները պետք է պատրաստ լինեն կանոնավոր կերպով Ձեզ ժամանակ տրամադրելու և փորձի փոխանակում իրականացնելու:
Աջակցող նամակը խորհրդատուներից մեկի կողմից գրված նամակն է, որում վերջինս պատրաստակամություն է հայտնում իր ժամանակը և փորձը ներդնելու սկսնակ ձեռնարկության կայացման գործում: Նամակում խորհրդատուն պետք է նշի` որքան ժամանակ կարող է տրամադրել և երբ հասանելի կլինի: Խորհրդատուն պետք է նաև 3 կետով ներկայացնի, թե ինչու է պատրաստ աջակցելու տվյալ ձեռնարկությանը:
Բիզնես նախագիծը պետք է ընդգրկի առաքելության սահմանումը, իրագործման փուլերը, նկարագիրը, ապրանքներն ու ծառայությունները, գործառնական, մարքեթինգային և ֆինանսական ծրագրերը (ներառյալ բյուջեն), ինչպես նաև ակնկալվող արդյունքները (կարող եք օգտվել հետևյալ հղումով ներկայացված բիզնես նախագծի օրինակից): Խնդրում ենք հիշել, որ սա ընդամենն օրինակ է և կարող է վերանայվել կամ ձևափոխվել` ըստ կոնկրետ ստարտ-ափի առանձնահատկության: