ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Լույսի» «Ստարտ Արմենիա» դրամաշնորհ



«Լույսի» «Ստարտ Արմենիա» դրամաշնորհ. ձեռներեցության մրցույթ

«Լույսի» «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթը Կրթաթոշակի ծրագրի բնականոն զարգացումն է, որը խթանում է հնարամիտ գաղափարները և ձեռներեցության մշակույթ սերմանում հայրենիքում։

«Լույսի» բազմաթիվ շրջանավարտներ արդեն իսկ սեփական ուժերով ֆինանսավորել են իրենց ստարտ-ափները՝ սկսնակ ընկերությունները՝ իրավաբանական բուտիկից մինչև կապիտալի կառավարման ծառայություններ։ «Լույսը» հավատացած է, որ ստարտ-ափների հզոր, կենսունակ ցանցը կապահովի Հայաստանի կայուն զարգացումը։

Այս մրցույթին կարող են մասնակցել միայն «Լույսի» այն ուսանողները և շրջանավարտները, ովքեր նախատեսում են գործարար կամ սոցիալական ձեռնարկ իրագործել Հայաստանում։ Հաղթող բիզնես նախագծերի պարգևատրությունը երեք կարգով է՝ 20.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարի չափով։

Համապատասխանության չափորոշիչներ

  • Ստարտ-ափի կազմում պետք է ընդգրկված լինի «Լույսի» առնվազն մեկ կրթաթոշակառու կամ շրջանավարտ, ով լիովին կատարել է «Լույսի» հանդեպ իր պարտավորությունները։
  • Ստարտ-ափը պետք է հիմնված լինի Հայաստանում, սակայն խրախուսելի է, որ այն գործի նաև միջազգային հարթակում։
  • Ստարտ-ափի թիմը պետք է առնվազն երեք անդամ ունենա, ևս երեք հոգուց բաղկացած խորհրդատվական մարմին (տվյալ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր պատրաստ են փոխանցելու փորձը և պարբերական խորհրդատվություն տրամադրելու)։
  • Այն պետք է դրական փոփոխությունների ալիք առաջացնի, շոշափելի և չափելի արդյունքներ ցուցաբերի ու նոր արժեք և ուղղություններ ստեղծի Հայաստանի գործարար ոլորտում։

Պահանջվող փաստաթղթեր

  • Աջակցող նամակ խորհրդատվական մարմնի երեք անդամներից յուրաքանչյուրից, որում նշված կլինի, թե ինչու են նրանք պատրաստ ուղղորդել երիտասարդ ձեռներեցին։ Երեք կետով պետք է նաև նշվի, թե ինչու են նրանք հավատում տվյալ ձեռնարկին։
  • Ամփոփ բիզնես նախագիծ (ներառյալ բյուջեն, մարքեթինգային ռազմավարությունը և այլն, ինչպես նկարագրված է հետևյալ հղմամբ`
    http://c.ymcdn.com/sites/www.rockford.edu/resource/resmgr/docs_communityed/samplebusinessplan.pdf ։

Հաճախակի տրվող հարցեր

Թիմում պետք է ընդգրկված լինի «Լույսի» առնվազն մեկ կրթաթոշակառու, ով բարեխղճորեն կատարել է հիմնադրամի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հայտադիմումներն ուսումնասիրում և գնահատում է ձեռներեցության ոլորտի առնվազն 5 ներկայացուցչից բաղկացած անկախ ժյուրին:

Այո՛, ստարտ-ափը պետք է հիմնված լինի Հայաստանում, սակայն այն կարող է գործել նաև միջազգային հարթակում:

Սա մասնագետների խորհուրդ է, որը պատրաստ է խորհրդատվություն տրամադրելու և աջակցելու նոր ձեռնարկության սկսնակ թիմին:

Խորհրդատուները պետք է ընտրվեն` ըստ ունեցած փորձի և տվյալ սկսնակ ձեռնարկության գործունեության ոլորտին համապատասխան: Խորհրդատուները պետք է պատրաստ լինեն կանոնավոր կերպով Ձեզ ժամանակ տրամադրելու և փորձի փոխանակում իրականացնելու:

Աջակցող նամակը խորհրդատուներից մեկի կողմից գրված նամակն է, որում վերջինս պատրաստակամություն է հայտնում իր ժամանակը և փորձը ներդնելու սկսնակ ձեռնարկության կայացման գործում: Նամակում խորհրդատուն պետք է նշի` որքան ժամանակ կարող է տրամադրել և երբ հասանելի կլինի: Խորհրդատուն պետք է նաև 3 կետով ներկայացնի, թե ինչու է պատրաստ աջակցելու տվյալ ձեռնարկությանը:

Բիզնես նախագիծը պետք է ընդգրկի առաքելության սահմանումը, իրագործման ծրագիրը, նկարագիրը, ապրանքներն ու ծառայությունները, գործառնական, մարքեթինգային և ֆինանսական ծրագրերը (ներառյալ բյուջեն) ինչպես նաև սպասվող արդյունքները (ուղենիշները ներկայացված են այստեղ` http://c.ymcdn.com/sites/www.rockford.edu/resource/resmgr/docs_communityed/samplebusinessplan.pdf): Խնդրում ենք հիշել, որ սա ընդամենն օրինակ է և կարող է վերանայվել կամ ձևափոխվել` ըստ կոնկրետ ստարտ-ափի առանձնահատկության:

Back to top