"Լույս"-ի ուսանողները կիսում են իրենց գիտելիքը
"Լույս"-ի երիտասարդ փորձագետների ֆակուլտետ
Անգլերենի դասընթացների շարք (առաջին դասաշար)
Աննա Բարսեղյան
Գարուն 2010

Անգլերենի դասընթացների շարքը մեկնարկեց սույն թվականի ապրիլի 27-ին եւ ավարտվեց հունիսին:
Աննա Բարսեղյանի կարծիքով` տասը սեմինարից բաղկացած դասընթացն իրագործել է նախանշված նպատակները. ուսանողները նկատելի առաջընթաց ունեն եւ անգլերեն խոսելիս իրենց ավելի վստահ ու պատրաստված են զգում:
Ուսանողները հնարավորություն ունեին ծանոթանալու աշխարհի բարձրակարգ համալսարաններ դիմելու եւ հաջողության հասնելու ուղիներին: Նրանք պահանջվող էսսեների բազմազան տեխնիկաներ, իրենք էլ էսսեներ գրեցին, քննարկեցին դրանք եւ համեմատեցին առավել հաջող օրինակների հետ:
Տարբեր թեմաների շուրջ անգլերեն զրույցները, քննարկումները, անգլախոս հանրաճանաչ մասնագետների տեսաելույթները և դրանց համապատասխան բառապաշարի յուրացումը կատարելագործեցին ուսանողների անգլերենի իմացությունը` մտքերն անգլերեն արտահայտելու վստահություն ներշնչելով:
Ներգրավված մասնակիցները Երեւանի տարբեր համալսարաններից էին, նրանց մի մասն արդեն համատեղում է աշխատանքը և ուսումը, մի քանիսն էլ պատրաստվում են TOEFL/IELTS քննություն հանձնել` աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու համար:
"Նոր բաներ սովորելուն զուգահեռ, ես բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հանդիպեցի, տարբեր թեմաների շուրջ մտքեր ու տեսակետեր կիսեցի նրանց հետ", - ասաց ուսանող Դավիթ Ղազարյանը:
Մասնակից Մարիամ Դիլբանդյանը վստահեցրեց, որ տասը սեմինարների ընթացքում բավականին հարստացել է անգլերենի իր բառապաշարը. "Յուրացրել եմ հաղորդակցվելու հմտությունները: Հիմա հասկանում եմ, ինչպես առավել հիմնավոր եւ հետաքրքիր լինեմ` ինձ վերաբերող եզակի մանրամասները ներկայացնելու ընթացքում":
Դասընթացի մասնակիցները բավականին բարձր են գնահատում դասը վարելու Աննայի կարողությունը, ոչ ֆորմալ մոտեցումը, ուսանողների համար հատուկ պատրաստած հետաքրքիր ու բովանդակալից նյութերը:
Անգլերենի դասընթացի երկրորդ շարքը կմեկնարկի սույն թվականի սեպտեմբերին:
Աննա Բարսեղյանի անցկացրած անգլերենի դասընթացների շարքի լուսանկարները

English
Հայերեն