Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Էմմա Հովհաննիսյան

Էմմա Հովհաննիսյան
"Լույսի" կրթաթոշակառու
Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ
Կիրառական մաթեմատիկա
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր

    Ծնվել եմ 1990 թ. Երևանում: Դպրոցական տարիներին մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների: 2006, 2007 և 2004 թթ.-ներին մասնակցել եմ մաթեմատիկայի հանրապետական դպրոցական օլիմպիադաներին և արժանացել համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների: 2006 թ. պարգևատրվել եմ ՀՀ նախագահի առաջին կարգի մրցանակով “Լավագույն աշակերտ” անվանակարգում: 2007 թ. մասնակցել եմ ԼՂՀ-ում տեղի ունեցած առաջին համահայկական մաթեմատիկական օլիմպիադային և ստացել առաջին կարգի դիպլոմ: Այդ նույն տարում մասնակցել եմ Վիետնամում անցկացված 48-րդ միջազգային մաթեմատիկական օլիմպիադային և պարգևատրվել գովասանագրով:

    2007 թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո ընդունվել եմ ՀՊՃՀ մաթեմատիկայի դեպարտամենտ` կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ: Համալսարանում սովորելու տարիներին էլ մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների: 2009 թ. պարգևատրվել եմ երրորդ կարգի դիպլոմով մաթեմատիկայի հանրապետական ուսանողական օլիմպիադայում: 2011 թ. գերազանցությամբ ավարտել եմ ՀՊՃՀ-ն:

    2011 թ. ընդունվել եմ Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի մագիստրատուրա: Ուսումս ավարտելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան և կիրառել իմ ստացած փորձն ու գիտելիքները այստեղ:

    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ