Լույս
"Լույսի" կրթաթոշակառուներ : Դիանա Խաչատուրյան

Դիանա Խաչատուրյան
"Լույսի" կրթաթոշակառու
Դյուքի համալսարան
Խաղաղություն և հակամարտությունների լուծում
Մագիստրատուրայի 1-ին կուրս

 
Կենսագրություն Գիտական աշխատանք Մեդիա Նախագծեր Նախաձեռնած ծրագրեր Մենթիներ Նվիրաբերած գրքեր
    Ծնվել եմ Երևանում` տոհմական բժիշկների ընտանիքում: Այդուհանդերձ, ինձ համար ուրիշ ուղի և առաքելություն ընտրեցի:

    2002թ. ընդունվել եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2006թ. ինձ շնորհվել է կրթաթոշակ բարձր առաջադիմության համար, և ընդգրկվել եմ համալսարանիլ ավագույն 10 ուսանողների ցանկում:

    Ավարտելուց հետո տասը ամիս պրակտիկա եմ անցել ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկագիտության բաժնում: Պրակտիկայի ավարտից հետո`2008թ. մայիսից, աշխատել եմ “Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ” հասարակական կազմակերպության Խաղաղարարության և հակամարտությունների փոխակերպման բաժնում: Այնտեղ նախաձեռնել, մշակել և իրականցրել եմ սեմինարներ հակամարտությունների հաղթահարման և տարբեր թիրախային խմբերի համար`հատկապես կենտրոնանալով հայ-թուրքական նախագծերի վրա, քանի որ ինքս տիրապետում եմ թուրքերենին: Ավելի ուշ թրեյնինգներ էի վարում կոնֆլիկտի կառավարման և մոտիվացիայի թեմայով տարբեր թիրախային լսարաններում:

    Վերջերս միացել եմ PeaceJam հիմնադրամին և ներգրավված եմ PeaceJam-ի դեսպանների օն-լայն դասընթացին: Ավարտին տրվելու է PeaceJam-ի թրեյների հավաստագիր:

    Վերջին 3 տարիների ընթացքում բազմաթիվ գործուղումների և կարճաժամկետ կրթական ծրագրերի մասնակցելու շնորհիվ արդեն այցելել եմ Թուրքիայի ավելի քան 15 քաղաքներ, ԱՄՆ 6 նահանգներ (ավելի քան 10 քաղաքներ), եղել եմ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկներում: Այսպիսով, ակտիվորեն ներգրավված լինելով խաղաղարարության մթնոլորտում, մեծապես կարևորելով խաղարարարական աշխատանքների դերը, ինչպես նաև մարդկանց միջև հանդուժողականությունն ու փոխգործակցությունը, ճանաչելով առաջադիմության հրամայականը`ես մեծ ցանկություն ունեմ զարգացնելու իմ հմտություններն ու գիտելիքները:

    Ավելի քան 3 տարվա աշխատանքային գործունեությանս արդյունքում հստակորեն ձևակերպվել են և´ իմ ապագայի նպատակները,և´ իմ երկրի, տարածաշրջանի, աշխարհի և ժամանակի պահանջները:

    Ընտրել եմ Դյուքի համալսարանը: Կարծում եմ`Միջազգային զարգացման քաղաքականության մագիստրատուրայի Խաղաղության և հակամարտությունների լուծման ծրագիրը լիովին համապատասխանում է իմ` իբրև հաջող մասնագետի ձգտումներին:

    Ես նաև բարձր կարգ ունեմ թեքվանդոյից և կրակելուց, նաև սիրում եմ պարել:

    "Կրթությունը ուժ ու զորություն է, և ես որոշել եմ օգտագործել այն ի օգուտ հայրենիքի ու Հայաստանի, դրական փոփոխությունների հասնելով Հայաստանում և արտասահմանում`տարբեր ծրագրերի և միջոցառումների օգնութամբ, հրապարակումներ, անձնական կապ և համագործակցություն:"
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է
    Լրացվում է

Back
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ