ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Զարգացնենք Հայաստանը Միասին


Ծրագրի մասին DAT 2016

«Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» (Develop Armenia Together - DAT) ծրագիրը հիմնադրամի հեղինակած ծրագիրն է, որն ապահովում է անցումն ակադեմիական գիտելիքից իրական ձեռքբերումների: Ծրագիրը նաև գիտելիքի փոխանակման հնարավորություն է ստեղծում նորեկների և փորձագետների, կրթական կենտրոններից ժամանած երիտասարդների և համայնքների բնակչության միջև, ինչպես նաև թույլ է տալիս նրանց միասին աշխատել` համաստեղծել, զարգացման նախագծերի շուրջ։

Համաշխարհային ժամանակակից տնտեսությունը ճկունություն և հմտություններ է պահանջում՝ մշտապես նորարար գաղափարներ իրականացնելու համար: Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ կրթության հանդեպ նոր մոտեցում, որը զուգորդում է ուսումն իրական փորձառության ու գործնական կիրառման հետ:

«Լույսի» կրթաթոշակառուները սովորում են աշխարհի տասը լավագույն համալսարաններում և կիրառում ամենատարբեր բնագավառներում իրենց ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները՝ հին ու նոր մարտահրավերներ հաղթահարելու համար։

Ամեն ամառ «Լույսի» ուսանողները Հայաստան են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից՝ հայրենիքում միասին աշխատելու: Նրանք ուսումնասիրում են երկրի տարբեր համայնքներում առկա մարտահրավերները, քննարկում դրանք տեղի բնակչության հետ՝ մի քանի լուծում առաջարկելու նպատակով: Այնուհետև առաջարկված լուծումներից մի քանիսը մշակվում են ու դառնում իրագործման ենթակա նախագիծ: Այսկերպ «Լույսը» խթանում է նորարարական մոտեցումներն ու միասին մտածելու և գործելու մշակույթը:

«Լույսի» կրթաթոշակառուները մշտապես հանդիպում են նոր մարտահրավերների և հաղթահարում դրանք «մենք կարող ենք դա անել» (“can do” attitude) մոտեցման շնորհիվ: Ամեն տարի նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում է գիտելիքի և փորձառության մեծ պաշար, որին գումարվում են այն համայնքների բնակչության փորձն ու հմտությունները, որտեղ նրանք աշխատում են:

ԶՀՄ 2017․ համայնքներ

Այս տարի ԶՀՄ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի և Արցախի 5 համայնքներում (Ստեփանակերտ, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Գարգառ)։ Տարբեր ոլորտների առնչվող նախագծերը կիրագործվեն ուղղորդված և ռեսուրսների կենտրոնացումով, որպեսզի առավել շոշափելի արդյունքներ ապահովեն։

«ԶՀԾ» 2017. Լավագույն նախագծեր

Լավագույն մասնագիտական խմբեր

Համայնքային զարգացման նախագծեր

Ամենանորարար և ստեղծարար նախագիծը

Հատուկ նախագծեր

Back to top