Ավարտել եմ Պեկինի Չինխուա համալսարանը: Մինչ այդ գերազանցության դիպլոմ եմ ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից:
Ներկայում աշխատում եմ որպես Խարհրդատու «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի երևանյան գրասենյակում: Իրականացնում եմ բիզնես գնահատումներ, «due diligence»` կազմակերպության ֆինանսական բարեկեցության վիճակի ստուգման ուսումնասիրություններ, մշակում եմ ներդրումային և մարքեթինգային ծրագրեր, ինչպես նաև սեգմենտային և ներդրման նպատակահարմարութան վերլուծություններ եմ իրականացնում: Ապրանքի կամ ծառայության գոյացման ու զարգացման, մրցակցային շուկաների հետազոտման և ռազմավորությունների իրագործման բնագավառներում մեծ փորձ ունեմ:
Աշխատել եմ նաև Հայաստանի Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների գրասենյակում` որպես գլխավոր հաշվապահ: Զբաղվում էի ֆինանսական հաշվետվություններն օրենքի տառին համաձայն կարգավորելով: Նաև ապահովում էի գրասենյակի և հարկային ու մաքսային պետական մարմինների միջև կապը: Գրասենյակի համար ավելի արդյունավետ և խնայողական ֆինանսական գործառույթներ եմ ներդրել:
Հատուկ հետաքրքրություն ունեմ օդագնացության, տեխնոլոգիաների, բացահայտումների, երաժշտության և մարտարվեստների նկատմամբ:
"Ես նոր արժեք կհաղորդեմ ժամանակակից տեխնոլոգիաներին` ճանաչելով և հասկանալով դրանք, կներկրեմ դրանք Հայաստան, կներդնեմ արտադրողականության աճի, ստեղծագործականության ոլորտում և, ի վերջո, իմ երկրի մրցունակության բարձրացման համար:"