Ծնվել եմ 1986թ., Երևանում: 8րդ դասարանից սկսած,երբ ընդունվեցի «Քվանտ» վարժարան,հետաքրքրվել եմ Ֆիզիկայով:Այս տարիների ընթացքում մասնակցել եմ օլիմպիադաների և շահել եմ դիպլոմներ:
2004թ.-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետը: 2008թ.-ին ավարտել եմ բակալավրիատը կարմիր դիպլոմով և ընդունվել եմ մագիստրատուրա: 2010թ.-ին ավարտել եմ ԵՊՀ-ի տեսական Ֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրան գերազանց գնահատականներով: Մագիստրատուրայում սովորելու ընթացքում աշխատել եմ կրտսեր գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ, Հայաստան, Աշտարակ-2, 0203): ՖՀԻ-ում զբաղվել եմ քվանտային օպտիկայի և քվանտ-ինֆորմացիայի խնդիրներով:
2011թ.-ին, որպես ասպիրանտ ընդունվել եմ Քվանտային Տեխնոլոգիաների Կենտրոն (ՔՏԿ), որը մտնում է Սինգապուրի Պետական Համալսարանի կազմի մեջ և հանդիսանում է քվանտային հաշվումների ու քվանտային ինֆորմացիայի ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը: ՔՏԿ-ում ես կարող եմ ձերք բերել բազմակողմանի և օգտակար գիտելիքներ, (achel) որպես գիտնական և ես կօգտագործեմ այդ մեծ կենսափորձը Հայաստանի գիտության մեջ ներդրում կատարելու համար: