ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հաստատված համալսարանների ցանկ


2017-2018 թթ. հաստատված համալսարանների ցանկ

«Լույսի» կրթական խորհուրդը հաստատել է «Լույսի» համալսարանների ցանկն առաջիկա՝ 2017-2018 ուսումնական տարվա համար: Ցանկում ընդգրկվել են աշխարհի լավագույն տասը համալսարանները` համաձայն Շանհայի Ջիայո Թոնգ համալսարանի` աշխարհահռչակ բուհերի հետազոտության կենտրոնի հրապարակած «Աշխարհի համալսարանների վարկանիշների» (ARWU) (http://www.shanghairanking.com/ARWU2016.html):

Կարևոր է հիշել, որ «Լույսը» որևէ կերպ չի վերահսկում այս վարկանշային աղյուսակի կազմության գործընթացը: Այդ ցանկը կարող է էական փոփոխություններ կրել ամեն տարի: «Լույսը» շարունակում է ֆինանսավորել իր կրթաթոշակառուին, քանի դեռ նա չի ավարտել իր ընթացիկ ծրագիրը, անգամ եթե վերջինիս համալսարանը հաջորդ տարիներին դուրս է մնում ցանկից:

Ամեն տարի «Լույսի» կրթական խորհուրդը, հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները, ներկայացնում է նոր առաջարկներ, որոնք ուղղված են` բարելավելու մեր աշխատանքը և լավագույնս ծառայելու հիմնադրամի առաքելությանը:

Ըստ նոր կանոնների` «Լույսը» ֆինանսավորում է յուրաքանչյուր 10 համալսարաններից «Լույսին» դիմող առաջին 10 ուսանողներին: Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի լավ բաշխել մեր կրթաթոշակառուներին` ըստ համալսարանների` միաժամանակ պահպանելով ներգրավվածության բարձր մակարդակ: Նման մոտեցման արդյունքում հնարավոր կլինի ամեն տարի «Լույսի» հարյուր կրթաթոշակառու ավելացնել դեռևս ուսումը շարունակող հարյուր ուսանողների թվին:

Միացե՛ք Գերազանցության շրջանին հենց այսօր` https://www.luys.am/contribute:

10 լավագույն համալսարանները

  • Հարվարդի համալսարան
  • Սթենֆորդի համալսարան
  • Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի
  • Քեմբրիջի համալսարան
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT)
  • Փրինսթոնի համալսարան
  • Օքսֆորդի համալսարան
  • Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտ
  • Կոլումբիայի համալսարան
  • Չիկագոյի համալսարան



Back to top