ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»


Շվեյցարիայի կառավարության 2017–2018 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր

Շվեյցարիայի կառավարության 2017–2018 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` swiss.scholarship@luys.am հասցեին, մինչև 2016թ. նոյեմբերի 30–ը։

Հարգելի ապագա դիմորդ,

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`

Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում`
https://www.sbfi.admin.ch/sbfi/en/home/topics/swiss-education-area/scholarships-and-grants/swiss-government-excellence-scholarships-for-foreign-scholars-an.html

Դիմումների ընթացակարգը

Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել swiss.scholarship@luys.am հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը

Back to top