Ստարտ Արմենիա
ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ստարտ Արմենիա


«Ստարտ Արմենիա» նախաձեռնության առաքելությունն է ապահովել Հայաստանի մշակութային և տնտեսական զարգացումը` երկիր բերելով աշխարհի լավագույն գիտելիքն ու փորձը:

Կարճաժամկետ ծրագրեր: Մենք ծրագրում ենք ստեղծել մի կայք` հայաստանյան բազմաթիվ կազմակերպությունների տվյալների համակարգված շտեմարան, որոնք աշխատանքային տաղանդավոր ներուժի կարիք ունեն: Կներառվեն նաև նշված կազմակերպություններում աշխատելու պատրաստակամություն հայտնած որակյալ մասնագետ-թեկնածուների տվյալները:



Խնդիր. Հայաստանը բարձր որակավորմամբ հմուտ մասնագետների կարիք ունի: Ցավոք, նրանց մեծ մասը բնակվում է երկրից դուրս և Հայաստանում մասնագիտական հեռանկարների վերաբերյալ իրազեկության պակաս ունի: Ավելին, հայաստանյան կազմակերպություններն էլ իրենց հերթին խնդիր ունեն կապ հաստատելու այդ մասնագետների հետ: Ինֆորմացիոն ճեղք է գոյացել աշխարհասփյուռ տաղանդավոր հայերի և հայաստանյան ընկերությունների ու կազմակերպությունների միջև:

Լուծում. Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) հայկական համայնքի` շահույթ չհետապնդող «Ստարտ Արմենիա» նախաձեռնության նպատակն է կառուցել մի հարթակ, որը թույլ կտա կապ հաստատել հայաստանյան ձեռնարկությունների և արտասահմանում գտնվող հայ երիտասարդ մասնագետների միջև` աշխատանքային փոխանակման ծրագրեր մշակելով, կազմակերպելով կարիերայի ամենամյա փառատոներ և կից այլ ծրագրերի իրականացման համար հիմք ստեղծելով: Բոլոր այս նախաձեռնությունները հանգում են մեկ նպատակի՝ հարուստ փորձառության համակենտրոնացման միջոցով Հայաստանում խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը:

Մասնագիտացման ոլորտները

  • Ինժեներիա և ճշգրիտ գիտություններ
  • Կրթություն և ակադեմիա
  • Ֆինանսներ և էկոնոմիկա
  • Արվեստ և մշակույթ
  • Առողջապահություն և բժշկություն
  • Հանրային հատված և այլն

Հնարավորությունների շրջանակ

  • Պրակտիկա
  • Խորհրդատվական կարճաժամկետ ծառայություն
  • Հետազոտական աշխատանք
  • Դասախոսություններ
  • Զբաղվածություն` ըստ անհրաժեշտության
  • Ամբողջ դրույքով աշխատանքի հնարավորություն

Հնարավոր գործընկեր կազմակերպություններ *

  • Հայաստանի ամերիկյան համալսարան
  • «Լույս» հիմնադրամ
  • «Սինոփսիս-Արմենիա» ընկերություն
  • «Նեյշնլ Ինստթումենթս» ընկերություն
  • «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
*Ցանկը վերջնական ու հաստատված չէ

Կայքը թեկնածուներին առաջարկում է հետևյալ բովանդակությունը.


Տվյալների մանրամասն շտեմարան.
  • Արդյունաբերական ճյուղերի անհատական էջեր
  • Ընկերությունների անհատական էջեր
  • Նշված ընկերություններում թափուր աշխատատեղեր
  • Հայաստանում սկսնակ ընկերություններին նվիրված բաժին
  • Հայաստանյան կյանքը ներկայացնող բաժին
  • Հղումներ գործընկեր կազմակերպություններին (օրինակ`ՀԲԸՄ, «Լույս» հիմնադրամ, «Վերադարձ Հայաստան» և այլն)

Կայքն ընկերություններին առաջարկում է հետևյալ բովանդակությունը.

Թեկնածուի տվյալների ամբողջական շտեմարան.
  • Թեկնածուի անձնական էջ
  • Կրթություն և մասնագիտական փորձառություն
  • Այլ երաշխավորագրեր
  • Փնտրվող հնարավորություններ
  • Արդյոք թեկնածուն ծրագրում է այցելել Հայաստան և երբ
  • Հղումներ LinkedIn-ի անհատական էջին
  • Տեսահարցազրույցի հնարավորություն taketheinterview.com-ի միջոցով

Միջնաժամկետ ծրագրեր (2-5 տարի)


  • MIT-ում կազմակերպել կարիերայի ամենամյա փառատոնի ձևաչափով համաժողովներ` հրավիրելով.
    • հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների
    • ամերիկաբնակ երիտասարդների և ուսանողների
    • հյուր-բանախոսների
  • Ապահովել «Ստարտ Արմենիայի» կայուն գործունեությունը
  • Տարածել «Ստարտ Արմենիայի» գաղափարներն այլ համալսարաններում
  • Նպաստավոր հող նախապատրաստել «MITSI Հայաստան»-ի համար

Երկարաժամկետ տեսլական (>5 տարի)

  • «Ստարտ Արմենիա» նախագիծը դարձնել ինքնուրույն մարմին, որը ներկայացուցչություններ ու գրասենյակներ կունենա մոլորակի տարբեր անկյուններում
  • Հայաստանը դարձնել տարածաշրջանի նորարարական կենտրոն
  • Ապահովել արտասահմանյան կապիտալի հոսքը Հայաստան` հայ ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով

Թիմը: Մեր թիմը կազմված է MIT-ի ուսանողներից և Բոստոնի հայ համայնքի անդամներից: Նախաձեռնության համահեղինակները Գոռ Զաքարյանը և Հրանտ Ղարիբյանն են: Նրանց օժանդակում է աշխատանքային նվիրված թիմը, որի կազմում են Սահակ Ոսկյանը, Աննա Միքայելյան-Մեսչյանը, Անուշ Հովակիմյանը, Աստղիկ Ղևոնդյանը, Նարեկ Դշխունյանը և Վազրիկ Չիլոյանը:
Ներկայիս կարգավիճակը: Մենք արդեն ստացել ենք հայաստանյան մի շարք ընկերությունների աջակցությունը, այդ թվում` «Ամերիաբանկի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի: Նաև հարցում ենք անցկացրել ամերիկաբնակ հայ ուսանողների և երիտասարդների շրջանում` ճշտելու համար նման նախաձեռնություններին մասնակցելու նրանց պատրաստակամության աստիճանը: Այժմ փնտրում ենք գործընկերներ, ում հետ կարող ենք համագործակցել:

Կոնտակտային տվյալներ
Գոռ Զաքարյան`, gor.zakaryan@sloan.mit.edu, +1-617-750-7479
Հրանտ Ղարիբյան`, hrant@mit.edu, +1-857-891-4387
Back to top