ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Առաքելություն


Առաքելություն

Այսօր համաշխարհային տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ մասնակցելու աշխարհի առաջընթացին:


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` Սովորել, Գործել, Համաստեղծել:

ՍՈՎՈՐԵԼ  Ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: Կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:

ԳՈՐԾԵԼ Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարելու իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:

ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ Կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ:




Տեսլական և իրականացում

«Լույս» հիմնադրամի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը Հայաստանի մշակութային, կրթական, գործարար և հասարակական ասպարեզներում` բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը: Հիմնադրամը պատրաստ է քննարկել հայանպաստ այլ հաստատությունների և ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները:

«Լույս» հիմնադրամը շատ հեռանկարային նախաձեռնություն է, որի հիմքում Հայաստանի զարգացման տեսլականն է: Այս նպատակին կարելի է հասնել համեմատաբար կարճ ժամանակահատվածում, քանի որ մենք գործի ենք դնում աշխարհի լավագույն մտածողների, ինչպես նաև` ամենից առաջադեմ հասարակական ու հետազոտական խմբերի փորձը:

Back to top