«Լույսի» կրթաթոշակառուներն ուսումնասիրում և բացահայտում են հայաստանյան տարբեր համայնքների կարիքները` քննարկելով և համագործակցելով տեղացիների հետ: Նրանք միասին մշակում և իրականացնում են նախագծեր, որոնք միտված են հաղթահարելու համայնքների առջև ծառացած մարտահրավերները:
«Լույսը» հաղթահարում է նորարարությանն ու փոփոխություններին ուղղված դիմադրությունը` աշխարհի լավագույն համալսարաններում ուսանող իր կրթաթոշակառուների եռանդուն աջակցության շնորհիվ: «Լույսի» կրթաթոշակառուները կապ են հաստատում երիտասարդների և հասարակության բոլոր անդամների միջև` միաժամանակ խթանելով Հայաստանի բարօրությանն ուղղված կառուցողական մտքերն ու գործերը:
«Լույսի» կրթաթոշակառուները միանում են հասարակության անդամ բոլոր երիտասարդներին` հանուն Հայաստանի բարօրության մտածելու եւ գործելու կառուցողական ուղիներ մշակելով ու զարգացնելով:
Սերտ համագործակցության շնորհիվ «Լույսի» մենթորներն ու մենթիներն կյանքի են կոչում ապագայի հստակ տեսլականը: Նրանք լավ գիտեն քրտնաջան աշխատանքի արժեքը և զարգացնում են ռազմավարական մտածողության հմտությունները` իրենց ակադեմիական նպատակներին հասնելու և հավակնություններն ի կատար ածելու համար:
«Լույսն» ապահովում է ուղեղների շրջանառություն և կառուցում համագործակցության գիտություն: