ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագիր


Կրթական գերազանցությունը խթանելու հրաշալի հնարավորություն հայ ուսանողների համար

Հայաստանի քաղաքացիներին լավագույն կրթություն ապահովող արդյունավետ համագործակցության մեկնարկ
Հայաստանի և ողջ աշխարհի կրթական լավագույն կենտրոների միջև համագործակցային երկխոսություն խթանող «Լույս» հիմնադրամը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեծ նվիրումով աջակցում են հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպես նաև ներշնչում նրանց՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը: Շարունակելով կրթական կենտրոնների հետ համագործակցության նոր ուղիներ ձևավորել՝ «Լույսը» և Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ազդարարում են «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագրի մեկնարկի մասին:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կիսում է «Լույսի»՝ հայ երիտասարդների կրթությանն աջակցելու տեսլականը։ Այս համագործակցությունը կարևոր հիմնաքար կդառնա Հայաստանի ապագա առաջնորդների սերնդի կերտման և գիտելիքահենք տնտեսության խթանման գործում:


Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել 2015-2016 ուսումնական տարվա կրթաթոշակների համար
«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագրին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում սովորել ցանկացող երիտասարդները 2014 թվականի օգոստոսից կարող են դիմել Չիվնինգի կրթաթոշակի ծրագրին: Համալսարանից ընդունելության հրավեր ստանալուց հետո թեկնածուները կարող են դիմել «Լույս» հիմնադրամին: Հայաստանում բրիտանական դեսպանատունը և «Լույս» հիմնադրամը կվճարեն յուրաքանչյուրը կրթաթոշակի ծախսերի 50 %-ը (ուսման վարձ, կեցության ամենամսյա ծախսեր, նպաստային փաթեթ, ճանապարհածախս): Ուսման ավարտից հետո շահառուները ձեռք բերած հմտությունները կներդնեն Հայաստանի զարգացման գործում:


Մամուլի ասուլիս, որ նշանավորեց Հայաստանում բրիտանական դեսպանատան և «Լույս» հիմնադրամի միջև համագործակցության մեկնարկը
Ի նշանավորումն այս համագործակցության՝ 2014 թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում: Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը և Չիվնինգի պատասխանատու Նաիրա Սուլթանյանը ներկայացրին Հայաստանում բրիտանական դեսպանատան և «Լույս» հիմնադրամի միջև համագործակցության կարևորությունը:

Քեթրին Ջեյն Լիչ

«Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան ՄԹ կապերը և Լույս հիմնադրամի հետ այս համագործակցությունը դրա լավագույն օրինակներից մեկն է: Ուրախ եմ, որ Չիվնինգ-Լույս կրթաթոշակի միջոցով առաջնորդության լավագույն ունակություններ ունեցող հայ ուսանողները կրթություն կստանան հեղինակավոր Բրիտանական ուսումնական հաստատություններում»

Քեթրին Ջեյն Լիչ,
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և Կառավարության ու միջազգային կապերի պատասխանատու Էլինա Մարկարյանը ընդգծեցին հիմնադրամի դերը կրթական գերազանցության խթանման և իրենց համընդհանուր տեսլականի առաջխաղացման գործում:

Ժաքլին Կարաասլանյան

«Այսօրվա գիտելիքահենք տնտեսությունը պահանջում է սովորելու, գործելու և հատկապես համաստեղծելու հմտություններ։ Համագործակցությունը և ուղեղների շրջանառության ապահովումը կենսական են այն միջավայրի համար, որ կառավարությունը, ՀԿ-ները, մասնավոր և հանրային հաստատությունները պետք է տրամադրեն մեր նոր սերնդին։ Պետք է սատարել ակադեմիական ձեռբերումների փոխանցմանը իրական-կենսական ձեռքբերումներին։ Մենք ձգտում ենք գերազանցության, կուռ էթիկայի և կրթում ենք մտքի ու գործի մարդկանց սերունդ»

Ժաքլին Կարաասլանյան,
Գործադիր տնօրեն, «Լույս» հիմնադրամ. Կրթական

Մեծ Բրիտանիայի և Հայաստանի կրթական կենտրոնների միջև համագործակցային կապերի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու բարձրագույն կրթության համաշխարհային շարժմանը և երկրի ապագայի կերտմանը:


Ընդհանուր տեղեկություններ
«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակները» նախատեսվում են Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ընդունվում են բրիտանական Օքսֆորդ կամ Քեմբրիջ համալսարաններ՝ մեկ ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրով։ Այս համալսարանները ներառված են «Լույսի» կայքում հրապարակված աշխարհի լավագույն 10 բուհերի ցանկում։ Կրթաթոշակները հատկացվում են մասնագիտությունների լայն ընտրանու համար, մասնավերապես ստորև նշված ոլորտներում.

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Լույս» հիմնադրամը կվճարեն յուրաքանչյուրը կրթաթոշակի ծախսերի 50 %-ը, ինչը ներառում է ուսման վարձ, կեցության ամենամսյա ծախսեր, նպաստային փաթեթ, ճանապարհածախս:

2014 թ. օգոստոսի 1 – նոյեմբերի 15
Առցանց դիմում «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» ծրագրին

2014 թ. սեպտեմբեր – դեկտեմբեր
դիմումներ համալսարաններին։ Խնդրում ենք ճշտել հետևյալ երկու բուհերի ընդունելության ամսաթվերը և ընթացակարգը. Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններ

2015 թ. մարտ-ապրիլ
Չիվնինգի ծրագրի հանձնաժողովը հարցազրույցներ է վարում ընտրված դիմորդների հետ

2015 թ. ապրիլի 1 – հուլիսի 15
Դիմում «Լույս» հիմնադրամին

2015 թ. հուլիսի 17
«Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակների» շահառուների հայտարարում

Back to top