ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Մենթորության օր


Հունիս 23, 2014 մենթորություն, մենթի

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Մենթորության սկիզբը դրվեց փետրվարի 6-ին «Մենթորության օր» միջոցառումով: «Լույսի» համայնքի բոլոր մենթիները հավաքվել էին մեկ վայրում` ծանոթանալու միմյանց հետ ու տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերին:
Հանդիպման սկզբում «Լույսի» թիմը ներկայացրեց տարվա անելիքները, իրականացվելիք միջոցառումները, «Լույսի» առաքելությունը:

Հանդիպման երկրորդ մասում արդեն ավանդական դարձած «Luys Cafe» քննարկումների միջոցով փորձեցինք կազմել ապագայի կատարյալ Հայաստանի պատկերը և յուրաքանչյուրիս դերը դրանում:

Եթե փորձենք համակարգել բոլոր մենթիների կարծիքը, ապա կատարյալ Հայաստանն այսպիսին պետք է լինի.

  • Երկիր, որտեղ գերակայում է օրենքը, և անօրինական գործողություններ գրեթե չկան:
  • Հայաստանում գործում են բարձրակարգ բժշկական սարքավորումներ ունեցող հիվանդանոցներ, իսկ բժիշկները լավագույնն են տարածաշրջանում:
  • Այստեղ է գտնվում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, որտեղ սովորել են ցանկանում մարդիկ` մոլորակի տարբեր անկյուններից:
  • Ինչպես յուրաքանչյուր զարգացած երկրում, Հայաստանում նույնպես կան մշակութային և կրթական, ինչպես նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող խոշոր կենտրոններ:

Քննարկումներից հետո հայտնի էր այն մասնագիտությունների ցանկը, որն անհրաժեշտ է կատարյալ Հայաստանի կայացման համար: Այդ ցանկում են նախագահը, վարչապետը, իրավաբանները, բժիշկները, բնապահպանները, ինչպես նաև փողոցում կարգ պահպանողները: Իսկապես, կատարյալ երկիր կլինի, այնպես չէ՞:

Այս Հայաստանը բոլորիս երազանքների հայրենիքն է, և յուրաքանչյուր հայ իր անփոխարինելի ներդրումը պետք է ունենա դրա կառուցման գործում: ԵՍ, ԴՈՒ, ՄԵՆՔ ենք կառուցելու մեր կատարյալ հայրենիքը:

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մե՛ր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»:
Արամ Մանուկյան

Աիդա Մարուքյան


Back to top