ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» կրթաթոշակառուներն ու մենթիները սարեր են շարժում


Դեկտեմբեր 28, 2013 կրթաթոշակառու, կառավարություն, համագործակցություն

«Լույսի» շրջանավարտներն այժմ գործունեություն են ծավալում Հայաստանի հասարակական ու տնտեսական տարբեր ոլորտներում: Որոշ ուսանողներ ղեկավար դիրք են զբաղեցնում հայաստանյան առաջնակարգ ընկերություններում, ոմանք ՀՀ կառավարության աշխատակիցներ են (Արդարադատության, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարություններ):

2013 թվականի նոյեմբերի 20-ին Փենսիլվանիայի համալսարանի «Լույսի» շրջանավարտ Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2007-ին Արմանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Նախքան նշանակումը նա` որպես խորհրդական, աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում:

Կոլումբիայի համալսարանում համեմատական և միջազգային կրթության ոլորտում մագիստրոսի աստիճան ստացած Սահականուշ Սարգսյանն աշխատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում` որպես եվրոպական բարձրագույն կրթական օրակարգի համակարգող, ով 2015-ին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում:

«Լույսի» մյուս շրջանավարտները համարձակ քայլեր են ձեռնարկել` սկսնակ ընկերություններ ստեղծելով Հայաստանում. չորս տարվա ընթացքում սկսնակ հինգ ձեռնարկություն է բացվել:

«Լույսի» 19-ամյա մենթի Արեգ Պետրոսյանի` Իջևանում հիմնադրած ձեռնարկությունը` «Մոբայլ» ծրագրավորման կենտրոնը, ուսանողներին կրթում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կենտրոնը բացվեց 2013-ի հուլիսին` «Լույսի» ուսանողներ Նուբար Դայլերյանի և Ահարոն Լևոնյանի աջակցությամբ, և արդեն իսկ 10 մասնակիցներ կարողացել են տեղում աշխատանք գտնել:


Back to top