ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

"Լույս"-ի պատվիրակությունը MIT-ում և Հարվարդում


Դեկտեմբեր 12, 2012 MIT, Հարվարդ, Traces
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ: Media Lab և օդագնացության ու աստղագնացության ինժեներիայի բաժին

2010 թ-ի մայիսին Բոստոն կատարած ուղևորության ընթացքում "Լույս"-ի պատվիրակությունն այցելեց Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) ավան և նրա մի քանի լաբորատորիաներ: "Լույս" հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպում կազմակերպեց խմբի անդամների և MIT -ի Media Lab-ի հետազոտողների հետ, որտեղ ավելի քան 25 տարի ինքն աշխատել է` որպես Հատուկ ծրագրերի տնօրեն:

Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդյության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը, ճարտարապետներ Սարհատ Պետրոսյանը և Մերուժան Մինասյանը և "Լույս" հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը:

"Լույս"-ի կրթաթոշակառու և MIT-ի օդագնացության ու աստղագնացության ինժեներիայի մագիստրատուրայի ուսանող Արմեն Մկրտչյանը "Լույս"-ի պատվիրակությանը ներկայացրեց իր գիտական ղեկավար, պրոֆեսոր Մարի Լ. Քյումինգսին և փոքրիկ տուր կազմակերպեց իրենց լաբորատորիաներում: Այս հետազոտական խմբի գործունեությանը կարելի է ծանոթանալ` այստեղ


Հարվարդի համալսարան: Դիզայնի բարձրագույն դպրոց, Ճարտարապետության բաժին

Մայիսի 1-ին կայացած Հարվարդի համալսարանի "Հետքեր" ստուդիայի գիտաժողովից բացի, ապրիլի 30-ին "Լույս"-ի պատվիրակությունը ներկա էր ստուդիայի սաների ավարտական աշխատանքների ներկայացմանը: Հետևյալ տեսանյութը լուսանկարների և հակիրճ տեսաշարի միջոցով պատմում է ուսանողների ելույթների մասին: Հուսանք` այն Ձեզ ճարտարապետական աշխատանքի ելույթների մեջ ներթափանցելու հնարավորություն կտա:

Ստուդիայի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ դասընթացի նկարագրության բաժնում` այստեղ

Back to top