ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

“Լույսում” շատերի երազանքներն են իրականություն դառնում…


Հուլիս 25, 2013 մենթի, մենթորություն, պրակտիկանտ

“Լույսի” համայնքում եմ արդեն գրեթե 3 տարի… Կարծես թե անցնում եմ բոլոր հնարավոր փուլերով…Սկզբում մենթի էի, հետո ինթերն, մի օր դարձա կազմակերպիչ մենթի, իսկ այսօր թիմի անդամ եմ՝ Մենթորության համայնքի համակարգող…Վաղն էլ երևի “Լույս” ուսանող ու, իհարկե, մենթոր:

Մի բան կա, որը “Լույսի” հետ համագործակցելու ընթացքում հասկացել եմ և վստահորեն կարող եմ ասել. “Լույսը” ճանապարհ է հարթում բոլոր ստեղծարար ու հետաքրքիր գաղափարներով լեցուն երիտասարդների համար: Այստեղ շատերի երազանքներն են իրականություն դառնում կամ ամենաքիչը՝ ավելի իրական թվում:

Թերևս “Լույսի” նախկին պրակտիկանտ, ներկայիս մենթի և ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Սիրանուշ Սեյրանյանը չէր էլ պատկերացնում, որ այսօր իր իսկ թարգմանած գիրքը՝ “SEED-ի զարմանալի գիտությունը”, կհրատարակվի: Ի դեպ, Սիրանուշը նաև ճանաչվել է ԵՊՀ Լավագույն ուսանող և փոխանակման ծրագրով սովորել Սանկտ Պետերբուրգի համալսարանում: Շնորհակալություն ենք հայտնում Սիրանուշին ու շնորհավորում այս մեծ ձեռբերման համար:

Որպես Մենթորության աշխարհի ամենալավ համայնքի համակարգող՝ ուրախ եմ, որ աշխատում եմ նման տաղանդավոր երիտասարդների հետ և ոգևորվում եմ նրանցից յուրաքանչյուրի հաղթանակով:

Աննա Սրապիոնյան



Back to top