ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Շանհայի "Համաշխարհային ցուցահանդես-2010": Հայկական տաղավար


Փետրվար 14, 2013 Համաշխարհային էքսպո, Շանհայ, Հայաստան, տաղավար, Le Cube
Հայաստանն այն եզակի երկրներից է, որոնք օնլայն վիրտուալ տաղավար ունենալու քաջություն են դրսեւորել:
Դարձեք աշխարհի քաղաքացի եւ ընտրեք այն բնակավայրը, որտեղ կուզենայիք ապրել: http://www.cityoftheworld.com/



Հատվածներ Հարվարդի համալսարանի "Հետքեր" գիտաժողովում (2010 թ. մայիսի 1, Քեմբրիջ, Մասաչուսեթս) Շանհայի "Համաշխարհային ցուցահանդես-2010"-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձից:



Հակիրճ բնութագիր

Շանհայի (Չինաստան)` 2010 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի ընդհանուր թեման է` "Լավագույն քաղաքներ, լավագույն կյանք"
2010 թ-ի համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավարի թեման է` "Աշխարհի քաղաք"
Հայաստանը տարբերվում է նրանով, որ նախատեսում է օգտակար բան անել ոչ միայն աշխարհում, այլեւ աշխարհի համար

Աշխարհի քաղաքի ուշադրության կենտրոնում են գիտությունը, արվեստը, ուսումը եւ հաղորդակցությունը:
Աշխարհի քաղաքը կոչ է աշխարհի քաղաքացիներին` միասին աշխատելու եւ սահմանելու միասին ապրելու արվեստը` նշելով յուրաքանչյուր ազգի եզակիությունը:

Աշխարհի քաղաքը "Լույս"-ի հետ միասին առաջարկում է հավաքել ստեղծագործ մտածողությամբ նոր սերնդին` մասնակցելու բրեյնսթորմինգեների շարքին, որ նվիրված են արդի աշխարհի կարեւորագույն խնդիրներին:


Համագործակցություն "Լույս" հիմնադրամի, "Լը Քյուբ"-ի եւ Հայաստան-Շանհայ կազմկոմիտեի միջեւ

Տնտեսական համատեքստ
Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը հասարակության մեջ խոր փոփոխություններ է առաջացնում. մեր կենսակերպն ու աշխատելաոճը: Ուսանելու եւ ուսուցանելու մեր ձեւը: Մենք հեռանում ենք զանգվածային արտադրանքից դեպի անձնական ստեղծագործություն եւ գնում ենք զանգվածային լրատվամիջոցներից դեպի անհատական հաղորդակցություն: Արհեստական ինտելեկտը մեր միջավայրը ինտերակտիվ, արձագանքող է դարձնում` անձնական մակարդակում ավելի ու ավելի շատ մարդկանց գրավելով: Մեզ շրջապատող առարկաները մտածում են:

Հաղորդակցությունը դառնում է անձնական, աշխարհագրորեն տեղայնացված եւ տեղյակ այն բանին, թե ինչ միջավայրում ես գտնվում ու ինչ ես անում:


Նոր տեխնոլոգիայի եւ Նոր արվեստի ներկայացում

"Լույս" հիմնադրամը նպատակ ունի հետագայում եւս զարգացնելու ԱՄՆ-ի եւ եվրոպական գործընկերների հետ առաջատար տեխնալագիաների եւ նոր գիտելիքի փոխանակումները: Ֆրանսիայի "Լը Քյուբ"-ը այդպիսի գործընկերներից մեկն է: Այն թվանշային արվեստի արտահայտման առաջին կենտրոնն է աշխարհում եւ գտնվում է Փարիզում (http://www.lecube.com/fr/accueil-tout-public/interview-de-florent-aziosmanoff_1282). "Լը Քյուբ"-ը առաջատար է "Living Art"-ի նորագույն ոլորտում: Նրա նպատակը փոխանակումների բարձր որակ ապահովելն է` ի շահ ամբողջ աշխարհում ստեղծագործ մտածողություն ունեցող նոր սերնդի: (Տես Ֆլորան Ազիոսմանոֆի և "Living Art"-ի աշխատանքները, որ ավելի վաղ ներկայացվել էին "Լույս"-ի կողմից ):

"Լույս" հիմնադրամը (http://www.luys.am) եւ "Հայաստան-Շանհայ" կազմկոմիտեն ուրախ են ներկայացնելու "Living Art"-ը ոչ միայն որպես զարգացման կարիք ունեցող գիտական բնագավառ, այլեւ տնտեսական նոր դաշտ, որը պետք է սերմանել Հայաստանում: "Living Art"-ը հողարդակցության նոր ձեւ է, որի մեջ արհեստական ինտելեկտ է ներդրված: Այն հետզհետե գրավելու է մեր քաղաքային միջավայրը` այն դարձնելով ավելի ինտերակտիվ ու խելացի:


Symbiose
ExperienciaeElectricae - LE CUBE
Living art
Հայկական տաղավարում ցուցադրվող ինտերակտիվ աշխատանք

Հայկական տաղավարում շատ մեծ թեք էկրանների վրա աշխարհը ներկայացվում է Արարատի ստորոտին: Led էկրաններին դուք կարող եք տեսնել աշխարհի բնությունը, բուսականությունը եւ մարդկանց "սավառնող" մտքերը. սա միջավայրի եւ մարդկանց մտահղացումների միջեւ փխրուն հավասարակշռություն է: Սա մի ստեղծագործություն է, որը թույլ է տալիս բջջային հեռախոսների խաղերի միջոցով անհատական հարաբերությունների մեջ մտնել այլ մարդկանց հետ:

Յուրաքանչյուրը կարող է պատկերացնել Living Art-ի այս ինտերակտիվ աշխատանքը` իր հեռախոսից հաղորդագրություններ ուղարկելով եւ ողջունելով մի քանի լեզվով:



Corps Complices
Catherine Langlade, LE CUBE
Living art

"Աշխարհի քաղաքացին" հայկական տաղավարի մուտքի մոտ ՈՒշուի խորեոգրաֆիայի միջոցով հաղորդակցվում է ինտերակտիվ "Living Art"-ի հետ
Նոր տնտեսության վաղ շրջանի ականատես

Հայկական տաղավարի մեծադիր էկրանները այլ կերպ են գործածվել, քան Ցուցահանդեսի այլ տաղավարներում: Համաշխարհային ցուցահանդեսի կենտրոնում հազարավոր led էկրաններ կան: Դրանք կամ որպես դեկորացիա են ծառայում, կամ տեսանյութեր են ցուցադրում:

Հայկական տաղավարի բացառիկությունն այն է, որ նրա էկրաններն առաջարկում են Living Art-ի ինտերակտիվ աշխատանքներ` հաղորդակցության ներ տեսակ:

Կարեւոր թվեր

Ցուցահանդես է այցելում օրական 1 միլիոն մարդ:
Հայկական տաղավար օրական այցելում է 15,000 հոգի:
Նախատեսվում է, որ 6 ամսվա ընթացքում ցուցահանդեսը կունենա մոտ 150 միլիոն այցելու:

Back to top