ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ինքնակրթությունը՝ դեպի հաջողություն տանող մայրուղի


Հունիս 05, 2013 ԶՀԾ, մենթի, սեմինար

Նախկինում ասում էի. «Հույս ունեմ` ամեն ինչ կփոխվի»։ Հետո հասկացա, որ գոյություն ունի ամեն ինչ փոխելու միայն մեկ տարբերակ՝ փոխվել ինքս։

Մինչ կմեկնարկի 2013 թ. «Զարգացնենք Հայաստանը» ծրագիրը, մենթիները պետք է նախապատրաստվեն։ Ու թեև ժամանակը սուղ է, կատարելագործվելու, նոր հմտություններ ձեռք բերելու ոչ մի հնարավորություն մենթիները բաց չեն թողնի։

Հերթական գաղափարը Անձնային զարգացման ինտերակտիվ դասընթացի կազմակերպումն էր։ Ու հերթական անգամ արդեն ծանոթ միջավայրում մենթիները հավաքվեցին մտափոխանակության. խաչվեցին տեսակետներ, մեկը մյուսին ընձեռնեց մտահորիզոնի ընդլայնման նոր հնարավորություն։

Ուշագրավ, բայց արդեն ակներև փաստ է, որ մենթիների յուրաքանչյուր հավաքի ընթացքում նրանց մտածելակերպի զանազան ու բազմաձև լինելը հանգեցնում է կյանքի ամենտարբեր ոլոտների մեծ ու փոքր խնդիրների արծարծման ու դատողությունների խմորման։

Խրթին հարցր է միանգամից կռահել, թե ինչ թելով են կապված «առանձին հասկացությունների ըմբռնման տարբերություններ», «ինքնավստահ անհատ», «մշտնջենավոր ուսումնառության գիտակցում», «ներքին ներդաշնակություն», «կյանքում մի քանի քայլ առաջ գտնվող մարդկանց աշակերտելու անհրաժեշտություն», «աշխարհի առաջին կին դեսպանը` հայ», «մարմնի լեզու», «որևէ ուսումնական հաստատություն կամ աշխատանքի ընդունելիս օգտագործվող հոգեբանական հնարքներ» թեմաները։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ կարելի է խորհել։ Իսկ մենթիները դա արեցին մեկ ընդհանուր ենթատեքստում։

Սեմինարի հեղինակը «բրիտանաբնակ հայաստանցի» Նանե Հովհաննիսյանն է։ Նա աշխատանքային գործունեություն է ծավալել կրթության բնագավառում, ու հարուստ փորձ ունի սեմինարների, դասընթացների անցկացման բնագավառում։ Նրա օգնությամբ որոշ մենթիներ նոր գիտելիքներ ու տեղեկություններ կստանան, որոնք, կախված մտածողության տիպից, կարելի համադրել, հարադրել ու օգտագործել հօգուտ մի գաղափարի ու գործի։ Սեմինարավարը կիրականացնի նաև փորձի փոխանակում և խորհուրդներ կտա։

ՔՔանի որ դժվար է միաժամանակ աշխատել մենթիների համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, դասընթացներին կմասնակցի մենթիների մի մասը միայն: Եվ հետո նրանք կփորձեն նույն գիտելիքներն ու գաղափարները փոխանցել մյուսներին։ Նման հմտությունները օգտակար կլինեն ոչ միայն «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի իրագործման ընթացքում։ Ինքներս մեզ և միմյանց կրթելով` կարող ենք կատարեգործվել, կրթական ու բարոյական անսասան հիմք ունենալ հետագայում ։ Չէ՞ որ անհրաժեշտ է նման հատկանիշներով զինված լինել կյանքում։


Մեծերից մեկն ասել է. «Ինքնակրթման, ինքնահաստատման և ինքնահարգանքի կամքը, որ դրսևորվում է մարդու մեջ, նրան ուժ է տալիս` դիմակայելու ճակատագրի արհավիրքներին»։

Տեքստի հեղինակ` «Լույսի» մենթի Անի Մուրադյան


Back to top