ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ուղեղների շրջանառություն։ գաղափարների գործարան


Մայ 23, 2013 ուսուցում, տեխնոլոգիա, ստեղծարարություն, գիտելիք, գյուտ, UNICEF, Թումո

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պրակտիկ ինժեներիան և տեխնոլոգիան` ձեր մտքի ուժով

"Մարդիկ յուրացնում են գիտելիքը գործի միջոցով: Դա տեղի է ունենում հատկապես այնպիսի համատեքստում, ուր սովորողը գիտակցաբար համընդհանուր արժեք է ստեղծում` ավազե ամրոցից մինչև տիեզերքի տեսություն:"

Սեյմուր Պապերտ
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր

Երբևէ ցանկացել եք համակարգիչը մասերի բաժանել, հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, կրկին մասերը հավաքել և ստեղծել սեփականը: "Լույսը", ՅՈՒՆԻՍԵՖ-ը և "Թումո"-ն ապահովում ենք նյութատեխնիկական բազայով հագեցած միջավայր և հրավիրում համակարգչագիտության հմուտ մասնագետների, ովքեր երիտասարդներին սովորեցնում են ինժեներիա և տեխնոլոգիական վարպետություն: Նպատակն է հաճելի դարձնել ինժեներիայի և տեխնոլոգիայի հետ շփման գործընթացը` կիրառելով "Միջավայրային կրթություն" կամ, այլ կերպ ասած, "Գործով ենք սովորում" մեթոդը:

Երբ ուսանողներն ստեղծում են աշխատող էլեկտրոնային սարքեր, նրանք սեմինարներին սովորածը անմիջապես կապում են առօրյայում գործածվող առարկաներին:

Այսօր մարդիկ շրջապատված են բարձր տեխնոլոգիաներով` բջջային հեռախոսներ, անլար սարքեր, վիդեո խաղեր և այլն: Սակայն քչերին է բախտ վիճակվում տեսնել, թե ինչպես են իրականում աշխատում այս սարքերը:

Մասնակիցները հնարավորություն ունեն քանդելու համակարգիչները և կառուցելու սեփականը: Նրանք ստեղծում են համակարգիչներ, ռոբոտներ, էլեկտրոնային խաղեր և այլ ծրագրավորվող սարքեր` ձևավորելով պրակտիկ հմտություններ, տիրապետելով համակարգչին և ստանալով ակադեմիական գիտելիք: Նաև ծանոթանում են ինժեներիայի, տեխնոլոգիայի, գիտության և արվեստի բնագավառներում առկա կրթական և մասնագիտական հնարավորություններին:

Հատուկ շնորհակալություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` օգտագործված համակարգիչների նվիրատվությանb համար:



Հրավիրված մասնագետ`
Դ-Ր ԷՏԻԵՆ ԴԵԼԱԿՐՈՒԱ

Ծնունդով բելգիացի Էտիեն Դելակրուան կերպարվեստի մասնագետ է, միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայի դոկտոր: Նրա աշխատանքները համադրում են նկարչությունը, գծագրությունը, ծրագրավորումն ու թափոն հանդիսացող թվանշային սարքերը: "Շրջիկ արհեստանոցներ" է ստեղծել նախ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում, ապա Ուրուգվայի Հանրապետության համալսարանի Էլեկտրական ինժեներիայի ինստիտուտում:

Նա համադրում է արվեստի արտահայտչական ազատությունը տեխնոլոգիական ֆունկցիոնալությանը: Բազմաթիվ ուսանողներ ձեռք են բերում հետազոտական փորձառություն և հասնում հետազոտության ՙսոցիալականացման՚: Սոցիոլոգ Մանուել Կաստելսը սա կոչում է ՙնորարարության թելիկներ՚:

Դ-ր Դելակրուան այժմ ղեկավարում է հետազոտություննների իր լաբորատորիան Բրյուսելում (Բելգիա), ուր նաև բնակվում է:


Back to top