ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»


Նոյեմբեր 16, 2012 շվեյցարական, կրթաթոշակ, գիտություն

Շվեյցարիայի կառավարության 2013–2014թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` swiss.scholarship@luys.am հասցեին, մինչև 2012թ. նոյեմբերի 15–ը։


Հարգելի ապագա դիմորդ,

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`
  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • դոկտորական կրթաթոշակներ։
  • Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։
  • Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։
Դիմումների ընթացակարգը

Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել swiss.scholarship@luys.am հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը
  • Հայտերն ընդունվում են 2012թ. օգոստոսի 17–ից։
  • Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2012թ. նոյեմբերի 15–ն է։
  • Հարցազրույցներն անցկացվում են «Լույս» հիմնադրամի կողմից մինչև 2012թ. դեկտեմբերի 15–ը։
  • Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20–ը։

Back to top