ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Պրակտիկայի ծրագիրն ընթացքի մեջ է


Հունիս 26, 2012 պրակտիկա, գիտելիք, պրակտիկա, համագործակցություն, մենթի

“Այս երեք ամսվա պրակտիկան ինձ մեծ փորձառություն, բազմապիսի գիտելիքներ, և որ ամենակարևորն է` ինքնավստահություն տվեց”,- ասաց “Լույսի” պրակտիկայի ծրագրի մասնակից Գայանե Առաքելյանը:

“Լույս” հիմնադրամի իրականացրած ծրագրերից մեկը պրակտիկայի ծրագիրն է, որին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ձեռք բերել փորձառություն հասարակայնության հետ կապերի աշխատանքներում: Ծրագիրն իրականացվում է փուլերով, յուրաքանչյուր փուլի տևողությունը երեք ամիս է: Ծրագրի մասնակիցներին տրվում են հավաստագրեր: Առաջին փուլն արդեն ավարտված է. դրան մասնակցեցին Հայաստանի տարբեր բուհերի վեց երիտասարդներ` Քնարիկ Հարությունյան, Գայանե Առաքելյան, Խաչիկ Ավետիքյան, Դիանա Հովակիմյան, Նելլի Մինասյան, Ադրինե Մարտիրոսյան:

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին փուլի մասնակիցների հավաստագրերի հանձման արարողությունը, որին ներկա էին ներկա էին նաև հաջորդ փուլերին մասնակցելու հնարավորություն ստացած երիտասարդները: Հանդիպման ընթացքում առաջին փուլի մասնակիցները մյուսներին պատմեցին աշխատանքի համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, այցելուների հետ շփման դժվարությունների, հեռախոսազանգերին ճշգրիտ պատասխանելու կարևորության և մի շարք նմանատիպ խնդիրների մասին:

“Հասարակայնության հետ կապերի աշխատանքում գլխավոր նախապայմանը ցանկացած այցելուի ժպիտով բարևելը, բարեհամբույր պատասխանելը, և, իհարկե, անհրաժեշտ ինֆորմացիային անթերի տիրապետելն է”,- ասաց “Լույսի” պրակտիկանտ Խաչիկ Ավետիքյանը:

Հոկտեմբերի առաջին օրը աշխատանքի անցավ պրակտիկանտների երկրորդ խումբը: Անահիտ Գրիգորյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անի Քալաշյանը, Աննա Սրապոինյանը, Արեմ Բարսեղյանը, Մարիամ Խաչատրյանը, Սիրանուշ Սեյրանյանը և Տաթևիկ Բադալյանը, բացի արդեն նշված աշխատանքից, ընդգրկվեցին նաև ամանորյա շնորհավորական աշխատանքների մեջ` իրենց ձեռագիրմն ավելացնելով ընդհանուրի գործին:

Եռամսյա աշխատանքի ավարտին նրանց հավաստագրեր հանձնելու գործընթացը զուգակցվեց պրակտիկանտների նոր թիմի աշխատանքների մեկնարկով: Երկու “սերունդների” հանդիպումը նշանավորվեց տեղեկատվության, աշխատանքի նրբությունների բացահայտմամբ և հետաքրքիր դեպքերի մասին պատմություններով:

Լիլիթ Պետրոսյան

Back to top