ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ուղեղների շրջանառությունը` «Լույսի» և TEDx Yerevan-ի համատեղ առաքելություն


Հունիս 05, 2012 TED, TEDxYerevan, Թումո, ՏՏ, համագործակցություն, UNICEF
Երեխաները նոր գաղափարներ են արտահայտում
Հունիսի 1-ին , 2012
Յուրաքանչյուրն էլ օժտված է տաղանդով, և մեր պարտքն է օգնել հատկապես մատաղ սերնդին` այն հնարավորինս արագ զարգացնելու:
«Լույսն» ուրախ է համագործակցելու TEDxYerevan-ի հետ` TEDxKids@Yerevan միջոցառման մեկնարկի նախապատրաստությունների և բովանդակային նյութի մշակման համատեքստում: Միջոցառումը տեղի կունենա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

TEDxKids@Yerevan 2012-ի խորագիրն է «Մեր Աշխարհը»:


«Լույսի» բազմաթիվ մենթիներ մասնակցել են միջոցառման նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին, իսկ «Լույսի» գիտելիքի ճարտարապետ Ստեփան Խզրթյանը հարցազրույց է անցկացրել և աշխատել երիտասարդների հետ, թե ինչպես ներկայացնեն իրենց գաղափարները: Նշենք, որ երիտասարդներն անձամբ են ընտրել իրենց ելույթի թեմաները:

Հունիսի 1-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կհավաքվեն հարյուրավոր երեխաներ Հայաստանի և Արցախի չորս կողմերից` հաղորդակից լինելու երեխաների թարմ մտածողության բացահայտման գործին: 13-18 տարեկան քսաներկու երիտասարդներ բեմ կելնեն` ներկայացնելու մեր աշխարհը` իրենց աչքերով:

Նրանք կփոխանցեն իրենց նոր ու յուրահատուկ մտքերը, նաև դրվագներ ու դիտարկումներ իրենց անձնական կյանքից: Նպատակը մեկն է` արտահայտել գաղափարներ, որոնք արժանի են տարածման:

Միջոցառումը կազմակերպվել է «համագործակցության գիտության» ոգով. մասնակից գործընկերներն են «Վորլդ Վիժն-Հայաստանը», «ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստանը», «Հայկական Կարիտաս» ՀԿ- ն, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը և «Լույս» հիմնադրամը:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ebRC6ExxTUM
http://kids.tedxyerevan.com/index.html
https://www.facebook.com/TEDxKidsYerevan
http://kids.tedxyerevan.com/1330137713981377138914001405139813811408.html

Back to top