ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հայաստանը` հնարավորությունների երկիր


Դեկտեմբեր 04, 2012 աշխատանք, արշավ, կրթաթոշակառու, նորարարություն, start-ups
Մեր հիմնական մարտահրավերը ուղեղների շրջանառության ու լավագույն փորձի ապահովումն է: Պարզելով հայաստանյան ընկերությունների, սկսնակ կազմակերպությունների, Հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների կարիքները` բացված հնարավորությունները համադրում ենք "Լույսի" շրջանավարտների հմտություններին ու որակներին:

"Լույսի" աշխատանքային արշավը Հայաստանը դիտարկում է որպես հնարավորությունների երկիր սկսնակ կազմակերպությունների, կարիերայի զարգացման ու կյանքի որակի ապահովման համար:

Աշխատանքային արշավի արդյունքում Հայկական աշխարհի ռեսուրսները համադրվում են Հայաստանի տնտեսության, աշխատաշուկայի ու նոր ձեռնարկությունների հնարավորություններին:

Հայաստանի տնտեսությունը դեռ ձևավորման փուլում է, մի շարք ոլորտներ զարգացման կարիք ունեն, որոշ բացեր էլ` լրացման: "Լույսը" վերլուծում է շուկան` մատնանշելով պահանջված ոլորտներն ու առաջատար բնագավառները:

Դա նպատակ ունի արտերկրի հայ երիտասարդներին որակյալ աշխատանք առաջարկելու մեր երկրում: "Լույսի" բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ հաստատվել են Հայաստանում, ապրում ու աշխատում են այստեղ:

Հայաստանից անդին

Տաղանդավոր ու կրթված հայ երիտասարդները յուրատեսակ խթան են արտերկրի ձեռնարկությունները Հայաստան բերելու և հայկական ընկերությունների մասնաճյուղերը արտերկրում բացելու հարցում: Նրանք ապահովում են տնտեսությունների "խաչաձև փոշոտումն" ու ակտիվորեն կառուցում Հայկական աշխարհը: Ցանցերի համակարգերը միասնաբար են գործում:

Համագործակցություն

"Լույսի" աշխատանքային արշավը համագործակցություն է հայաստանյան մի շարք կարևորագույն կազմակերպությունների միջև: Դրա նպատակն է ձևավորել աշխատանքային կուռ կոալիցիա, որը միավորվում է աշխատանքային արշավի շուրջ` հանուն մեր երկրի զարգացման:

Back to top