ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Երիտասարդները նոր մասնագիտություն ձեռք բերեցին


Ապրիլ 27, 2012 SDC, software, զարգացում, ՏՏ
Հմտությունների զարգացման դասընթացն ամփոփեց իր 6 ամսվա աշխատանքը:

“Լույսի” ՏՏ ղեկավար Հարութ Աբրահամյանի եւ “Լույսի” երիտասարդ փորձագետներ Անի Ոսկանյանի և Արսեն Թումանյանի առաջարկով անցկացվող Հմտությունների զարգացման դասընթացի բոլոր մասնակիցները հուլիսի 8-ին ներկայացրին իրենց վերջնական նախագծերը:

Վերջին հանդիպման ընթացքում “Լույս” հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, ում աջակցությամբ ծրագիրը կյանքի էր կոչվել, մասնակիցներին խնդրեց կիսվել իրենց կարծիքներվ ծրագրի դրական և բացասական կողմերի և դրանում որևէ բան փոխելու անհրաժեշտության մասին: Մասնակիցները բացասական ոչինչ չհիշեցին, փոխարենը նշեցին, որ դասընթացներում իրենց առավել դուր եկավ ազատությունն ու պրակտիկ աշխատանքը:

“Դասընթացները շատ հետաքրքիր էին և օգնեցին մեզ պրակտիկ աշխատանքի շնորհիվ հեշտությամբ յուրացնել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող մի շարք նախագծեր: Շնորհակալություն ծրագրին աջակցելու համար”,- ասաց դասըթացի շրջանավարտ, “E-commerce” ծրագրի համահեղինակ Տիգրան Գալոյանը:

“Լույսի” երիտասարդ փորձագետները և ՀԶԴ ծրագրի իրակացնողները՝ Անի Ոսկանյանն ու Արսեն Թումանյանը նույնպես շնորհակալություն հայտնեցին “Լույս” հիմնադրամին. “Շնորհակալ ենք, որ սովորելու և գիտելիքով կիսվելու ցանկություն ունեցող մարդկանց հնարավորություն տվեցիք և աջակցեցիք դրան: Առանց “Լույսի” օգնության ծրագիրն անհնար կլիներ իրականացնել”:

Միմյանց ողջունելուց և շնորհակալություն հայտնելուց հետո ծրագիրն ավարտող ուսանողները ներկայացրին դասընթացից ստացած գիտելիքների հիման վրա իրենց ստեղծած կայքերը: Ուսանողները, բաժանվելով խմբերի, մշակել էին մի քանի նախագծեր: Ծրագիր, որն օգնում է կայք ստեղծել` HTM, սոցիալական ցանց` “Snetwork”, առք ու վաճառք ինտերնետի միջոցով` E-commerce և նյութերի բազա վեբ դիզային համար` BVbase's”. սրանք ուսանողների ներկայացրած նախագծերն են, որոնք զուգակցվեցին կայքերի օգտագործման ձևերով ու հնարավորություններով:

HTM ծրագիրը քննարկելիս միտք ծագեց կայքի հեղինակների օգնությամբ ՀՀ մարզերում ևս ուսուցանել այն:
“Snetwork”-ը կարող է ծառայել որպես մարզային սոցիալական կայք` մարզերի բնակիչների հաղորդակցությունն ավելի հեշտ դարձնելու համար: Ծնողները կարող են կայքի միջոցով տեղեկանալ դպրոցում իրենց երեխայի վարքի և գնահատականների մասին և ալն:
“E-commerce”-ը կարող է գյուղացուն հնարավորություն տալ ավելի արագ և ավելի հարմար պայմաններում սպառել իր արտադրանքը` դրա մասին կայքում հայտարարություն տալու շնորհիվ:
Իսկ “BVbase’s”-ի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ յուրացնել վեբ դիզայնը:

Ներկայացման ընթացքում բազմաթիվ մտքեր առաջացան, և որոշվեց, որ դրանք հնարավորինս շուտ պետք է կյանքի կոչել: “Եթե Հայաստանում ամեն հինգերերդը աջակցի կողքինին բարձրանալու, մենք շատ արագ ոտքի կկանգնենք, Հայաստանը փոքր երկիր է”,- ասաց Ժաքլին Կարաասլանյանը:


Բոլոր նախագծերին ու գաղափարներին ծանոթանալուց ու դրանք քննարկելուց հետո ծրագրի բոլոր շրջանավարտները հավաստագրերը ստացան`
Անահիտ Հայրապետյան, Բորիս Աղաջանյան, Գրիգոր Քամալյան, Զավեն Լալայան, Հայկ Միքայելյան, Մարինե Թումանյան, Մուշեղ Սևոյան, Նարեկ Հովսեփյան, Սամվել Գալստյան, Տիգրան Գալոյան, Տիգրան Սուքիասյան:

Ծրագրի համահեղինակ Անի Ոսկանյանն իր մաղթանքը հղեց բոլոր մասնակիցներին. “Հույս ունենք, որ արդեն աշխատանք գտած 3 մասնակիցների պես դուք ևս կգտնեք ձեր արժանի տեղը այս ոլորտում: Մենք շատ ուրախ կլինենք, որ ինչ-որ կերպ կարողացել ենք օգտակար լիենլ ձեզ”:

Լուսինե Սաֆարյան

Back to top