ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հետքեր


Դեկտեմբեր 04, 2012 տեխնոլոգիա, գիտաժողով, դիզայն, ճարտարապետություն, գլոբալ, հարվարդ

Հետազոտություն, որ հովանավորել է «Լույս» հիմնադրամը` աջակցելու Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի ճարտարապետական հետազոտական ստուդիային:

«Հետքերը» հիմնված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմության վրա: Այն ներկայացնում է առանց ցուցանմուշների թանգարանի դիզայնը` ուսումնասիրելով թվանշային ընկղմող (immersive) պրոյեկցիայի միջավայրերը:

2010 թվականի ձմեռ – Հարվարդի այցը Հայաստան

Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցի հետազոտողներ և պրոֆեսորներ Մարտին Բեչթոլդն ու Ալեն Սայեղը և 12 մագիստրոս ուսանողներ այցելեցին Հայաստան:

2010 թվականի գարուն – Միջազգային գիտաժողով Հարվարդի համալսարանում

«Լույսն» ու Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցը համատեղ կազմակերպեցին «Հետքեր» գիտաժողովը, որը տեղի ունեցավ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Հարվարդի համալսարանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանից ուղիղ միացումով բացման խոսք ասաց, մինչ միջոցառումը հեռարձակվում էր web-stream-ով և մայիսի 1-ին իրական ժամանակում ներկայացվում էր Չինաստանում: Այդ օրը նաև Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի բացման օրն էր. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես բացում էր մեր երկրի տաղավարը` «Աշխարհի քաղաք. Նոր տեխնոլոգիաներ, նոր արվեստ, նոր աշխարհ»:

2010 թվականի աշուն - «Հետքեր». Հարվարդի հրատարակություն

Գիրքը վավերագրում է «Հետքեր» գիտահետազոտական ստուդիայի ուսումնասիրության արդյունքները, որ ամփոփվել են Հարվարդի համալսարանի դիզայնի բարձրագույն դպրոցում 2010-ի գարնանը:


Back to top