ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ինչպե՞ս հաջողությամբ դիմել Մեծ Բրիտանիայի առաջնակարգ համալսարաններ


Դեկտեմբեր 04, 2012 քննարկում, MIT, հայփերսքոր, ստեղծարարություն

Դեկտեմբերը բազմաթիվ հեռանկարային ուսանողների համար ժամանակահատված է, երբ նրանք դիմում են Մեծ Բրիտանիայի առաջնակարգ համալսարաններ: Ուստի առաջարկեցի ընդունելության գործընթացներին նվիրված սեմինար անցկացնել:

Սեմինարի ընթացքում պատմում էի` ինչպես դիմել այդ համալսարաններ` անդրադառնալով հայտերի ներկայացման գործընթացի տարբեր փուլերին: Սեմինարն ավելի ակտիվ և արդյունավետ դարձնելու համար մասնակիցներն իրենց հարցերն անմիջապես էին ուղղում ինձ: Նախ ներկայացրի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի համար նախատեսված ընդունելության ընդհանուր պահանջները: Այնուհետև խոսեցինք, թե ինչպես համապատասխանեցնել գնահատման հայկական համակարգը բրիտանական չափանիշներին, քննարկեցինք նաև համապատասխան անձանցից երաշխավորագրեր ստանալու հետ կապված հարցերը:

Իմ ելույթում ես առավել մանրամասնեցի, թե ինչպես կարելի հաջողակ ինքնակենսագրական գրել` նկատի ունենալով Մեծ Բրիտանիայում նման գրությունների համար ընդունված հիմնական ձևաչափը (ինչի± վրա պետք է հատկապես կենտրոնանալ, ինչպե±ս կարելի է տպավորություն գործել ընդունող հանձնաժողովի անդամների վրա և այլն):

Սեմինարի ավարտին անդրադարձա Մեծ Բրիտանիայում սովորող հայ ուսանողների համար գործող հավելյալ ֆինանսավորման հնարավորություններին, հարցեր, որոնք միշտ էլ հետաքրքրության և մտահոգության մեծ առիթ են դիմորդների համար: Ներկայացրի ինձ ծանոթ ֆինանսավորման աղբյուրները, այդ աղբյուրներից օգտվելու համար անհրաժեշտ պայմանները, նաև մի քանի խորհուրդ տվեցի, թե ինչ պետք է ընդգրկել հաջողակ ուղեկցող նամակում, որ հղում եք` ֆինասավորում ստանալու համար:

Հիշում եմ` մոտ երկու տարի առաջ որքան շփոթեցնող էր ընդունելության գործընթացի հետ կապված այդ ողջ տեղեկատվությունն ինձ համար, երբ ինքս էի դիմորդ: Սակայն մեկ տարի Լոնդոնի համալսարանական քոլեջի մագստրատուրայում սովորելուց հետո այդ գործընթացն այնքան պարզ է թվում: Այս ամենը միայն ու միայն տեղեկացվածության արդյունք է: Ուրախ եմ, որ ներկայացրի այն ամենը, ինչ ինքս գիտեի: Հուսամ` դա օգնեց բավականին շատ ժամանակ խնայել, ինչն անչափ կարևոր է, երբ մոտենում են դիմելու վերջնաժամկետները:

Սեմինարին ներկա բոլոր մասնակիցները մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդներ էին, ուստի վստահ եմ` նրանք կընդունվեն իրենց նախընտրած առաջնակարգ համալսարանները:


Հ. Գ. Բոլոր նրանք, ովքեր չկարողացան ներկա գտնվել սեմինարին, սակայն հետաքրքրված են այդ տեղեկատվությամբ, կարող են կապվել ինձ:
Ուրախ կլինեմ ձեզ փոխանցելու անհրաժեշտ նյութերը կամ պատասխանել Մեծ Բրիտանիայի համալսարաններ ընդունվելու կամ այնտեղ սովորելու վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերին:
Մարթա Սանդոյան
«Լույսի» շրջանավարտ

Back to top