ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ստեղծագործ երկիր` զորեղ երիտասարդներով


Փետրվար 01, 2012 քննարկում, MIT, հայփերսքոր, ստեղծարարություն
"Լույսն" ապահովում է անցումն ակադեմիական գիտելիքից զարգացման ծրագրեր` մշակված երիտասարդների կողմից երիտասարդների համար: Նպատակն է արթնացնել հանճարը և արմատավորել "ես կարող եմ" վերաբերմունքը:

Երիտասարդները հնարավորություն են ստանում առնչվելու տարբեր ոլորտների նորագույն մտածողության միտումներին: "Լույսը" հարուստ և բազմաբովանդակ երկխոսություն է ծավալում երիտասարդների միջև, մտածողություն կերտում, որը վերածնող է, ընդլայնող և անվերջ: Նրանք սովորում են տարբեր կերպ մտածել, խորհել և արարել միասին:

Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի "Հայփերսքոր" ծրագիրը Հայաստանում "Լույսի" կողմից ներդրված նոր մշակույթի դրսևորում է` "գործով ենք սովորում":

Մեծ հաճույք է, երբ պրոֆեսիոնալները նվագում են մանուկ կոմպոզիտորների` "Հայփերսքորով" գրված գործերը` տոն պարգևելով նրանց:

Երիտասարդ կոմպոզիտորների բոլոր ստեղծագործությունները կարող եք լսել այստեղ :


Back to top