ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Երաժշտության փոխակերպում». «Կիթառի հերոսից» մինչև ռոբոտային օպերա


Փետրվար 24, 2012 քննարկում, բրեյնսթորմինգ, գիտություն, երաժշտություն, MIT, Machover, ստեղծարարություն, մտորում

«Բացենք մեր միտքը» խորագրով սեմինարաշարը համատեղ կազմակերպվում է «Լույս» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից:

Տարբեր ոլորտների բանախոսներ հավաքվում են Հայաստանի երիտասարդների, գիտնականների և մասնագետների հետ: Միասին նրանք ողջունում են ոչ պայմանական, ոչ ավանդական մտածողությունն և իրերի նորովի ըմբռնումը:

Սեմինարաշարը ժամանակ է տրամադրում մտածելու, հնարավորություն է ընձեռում խորհելու նույն տեսլականն ունեցող մարդկանց հետ, հաղորդակից լինելու բազում տեսակետների ու համաշխարհային հարուստ փորձառության: Բանախոսները ոլորտի առաջատարներ են` գիտություն, հումանիտար գիտություններ, ինժեներիա, արվեստ, մեդիա, սոցիալական ձեռներեցություն:

Սեմինարների ավարտին տեղի կունենա մտքերի փոխանակում, քննարկում:

Սեմինարը տեղի կունենա փետրվարի 24-ին`ժամը` 18:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք Մանուկյան» սրահում:

«Լույսի» սեմինարաշարի առաջին բանախոսն է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր, աշխարհահռչակ կոմպոզիտոր և գյուտարար Թոդ Մաքովերը:


«Երաժշտության փոխակերպում»

«Կիթառի հերոսից» մինչև ռոբոտային օպերա և ավելին


Թոդ Մաքովեր
Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի երաժշտության պրոֆեսոր, կոմպոզիտոր և նորարար
Երաժշտությունը մեծապես ազդում է մտքի և մարմնի վրա` մեզ լիովին պարուրելով: Սակայն տաղանդի կամ համապատասխան մասնագիտական հմտությունների բացակայության պատճառով շատերը զերծ են մնում երաժշտական գործ կատարելուց կամ երաժշտություն գրելուց:

Կոմպոզիտոր և գյուտարար Թոդ Մաքովերը կներկայացնի, թե ինչպես են նոր գործիքները և տեխնոլոգիան դռներ բացում երաժշտական արտահայտման համար` անիմացիոն օպերաներ, վիրտուոզությունը նմանակող խաղ` «Կիթառի հերոս», բժշկական սարքեր, որոնք երաժշտությունն օգտագործում են առողջության վերականգնման և ընդհանրապես ինքնազգացողությունը բարձրացնելու համար: Նա նաև կբացատրի իր ձևավորած նոր երաժշտական համակարգը, որը միավորում է տարբեր սերունդների, աշխարհագրական դիրքի և տաղանդի տարբեր մակարդակ ունեցող անձանց` ինտեգրման առավել խորը և արդյունավետ փորձ փոխանցելու հասարակությանը և անհատներին:

"Լոս Անջելես թայմս" օրաթերթը Թոդ Մաքովերին կոչել է Ամերիկայի ամենաեռանդուն կոմպոզիտոր: Նա գնահատանքի է արժանացել սահմաններ հատող կոմպոզիցիաներ և երաժշտության ոլորտում նոր տեխնոլոգիաներ ստեղծելու համար:

Լինելով Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբի պրոֆեսոր և հիմնադիր անդամ` Մաքովերը մշակել է "Հայփերգործիքներ", որոնք տեխնոլոգիայի միջոցով մեծացրել են ստեղծարարության և ինքնարտահայտման հնարավորությունն ինչպես վիրտուոզների (Յո-Յո Մա և Փրինս), այնպես էլ երեխաների (Toy Symphony) և "Կիթառի հերոս" (Guitar Hero) խաղի սիրահարների համար: Վերջինս մշակվել է Մաքովերի լաբում:

Նա հռչակվել է նաև իր նորարարական օպերաների շնորհիվ, ինչպես "Մահը և Փաուերսները" օպերան: Վերջինիս պրեմիերան կայացել է 2010 թ. Մոնակոյում` իշխան Ալբերտ Երկրորդի հովանու ներքո: Այժմ այն շրջագայում է աշխարհով մեկ:

Back to top