ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ինչպես ուսանել Լոնդոնի համալսարանական քոլեջում


Մայ 01, 2011 քննարկում, UCL, ընդունելություն

Մեծ Բրիտանիայում Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավրիատի ուսանող Էլեն Գյուլնազարյանը արևելաեվրոպական քաղաքագիտություն է ուսումնասիրում:

Գարնանային արձակուրդների ընթացքում` 2011 թ. ապրիլի 6-ին, նրա առաջարկով “Լույս” հիմնադրամի գրասենյակում հայաստանյան երիտասարդների համար սեմինար էր անցկացվում "Ինչպե՞ս ուսանել Լոնդոնի համալսարանական քոլեջում" թեմայով:

Էլենը նախ ներկայացրեց Լոնդոնի համալսարանական քոլեջի պատմությունը, դիմելու պայմանները, քննությունների անցկացման կարգը: Ապա ներկայացրեց համալսարանի ներքին կյանքի` կենսապայմանների, ժամանցի, նույնիսկ սննդի մասին մի շարք մանրամասներ:

“Իմ նպատակը մեր երիտասարդներին մի կայծ ևս տալն է: Մեր սեմինարին ներկա էին բավականին տեղեկացված երիտասարդներ, և, անկեղծ ասած, դա ինձ շատ ուրախացրեց”,- ասաց Էլենը: Սեմինարին մասնակցում էին տարբեր բուհերի և տարբեր մասնագիտություննրի ուսանողներ, մանկավարժներ և նույնիսկ ծնողներ:

Սեմինարի ավարտին Հայաստանի ագրարային համալսարանի լրատվության բաժնի վարիչ Անի Խուդավերդյանը պատմեց իր տպավորությունների մասին. “Ինձ հատկապես դուր եկավ նմանատիպ սեմինար անցկացնելու գաղափարը. Մենք սպառիչ պատասխաններ ստացանք այնպիսի հարցերի մասին, որոնք համացանցում կամ համապատասխան գրքերում զետեղված չեն”:

Ուսանող Մհեր Հակոբյանը, ով արդեն ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ, ասաց. “Ինձ հատկապես ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերն էին հետաքրքրում, և ես ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները”:

Լիլիթ Պետրոսյան

Back to top