ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

"Living Art": Թվանշային արվեստ


Դեկտեմբեր 12, 2012 Կենդանի արվեստ, ներկայացում, Le Cube
CNRS-ի հրատարակություն, հունվար, 2010

"Living Art": Թվանշային արվեստ
Արվեստի ֆրանսիացի պրոդյուսեր և հեղինակ Ֆլորան Ազիոսմանով



"Լույս-ը" եւ "Հայաստան-Շանհայ-2010" նախագիծը առաջատար թվանշային տեխնոլոգիաների հետազոտության եւ գեղարվեստական ստեղծագործականության հարցերով հետաքրքրվող ուսանողներին ներկայացրին Ֆլորան Ազիոսմանովի աշխատանքը: Ելույթը եւ հարց ու պատասխանը տեղի ունեցան 2010 թ–ի մարտի 3-ին Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի նիստերի դահլիճում:

Նորարարություն, փորձարարություն եւ թվանշային արվեստ

Խորապես ներգրավված լինելով նոր ցուցադրության եւ հեռարձակման օրինակների բացահայտման ու փորձարկումների հարցում` Ֆլորան Ազիոսմանովը մի քանի համատեքստում փորձարկել է "Թվանշային արվեստը":

Քաղաքային տարածություն. 2002 թ-ին նա գործարկեց երկամյա "Festival Premier Contact" եւ տեղադրեց "Living-Art"-ը փողոցում` բացահայտելով արվեստի, քաղաքի եւ առօրյայի միջև նոր դինամիկան (www.festival-1ercontact.com):

Բջջային հեռախոսներ. 2006 թվականին Ֆլորան Ազիոսմանովը, Bouygues կազմակեպության E-lab-ի հետ համատեղ, "Թվանշային արվեստի" նախագծերը հարմարեցրեց բջջային հեռախոսներին` դիտարկելով շոշափելիքի ազդեցությունը մարդու ներքին միջավայրի վրա:

Տնային կինոթատրոն: 2005-2008 թթ. ընթացքում, համագործակցելով ֆրանսիական FNAC մանրավաճառի հետ, նա սաղմնավորեց "Թվանշային հյուրասենյակի ծրագիրը": Վերջինս բաց էր բոլոր հաճախորդների համար եւ "Թվանշային արվեստը" ցուցադրում էր սովորական "տնային կինոթատրոնի" սարքի միջոցով:

1988 թվականին Ֆլորան Ազիոսմանովը դարձավ ART3000-ի` թվանշային արվեստին նվիրված ֆրանսիական առաջին ոչ առևտրային կազմակերպության համահիմնադիրը: Այն դեռևս ոլորտի առաջատար է:

Ֆլորան Ազիոսմանովը Եվրոպայում թվանշային դիզայնի եւ հետազոտության առաջատար դիրքերում է եղել: Նա "NOV'ART"-ի թեմայով լայնորեն ընթերցվող թվանշային արվեստի հանդեսի ստեղծողն է, վարել է նրա պարբերական սյունակներից մեկը եւ մինչեւ 1997 թվականը եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը: Այդ ժամանակից ի վեր հեղինակել է բազմաթիվ ցուցադրական կատալոգներ եւ հոդվածներ: Ֆրանսիական ազգային հետազոտական կենտրոնի կողմից (CNRS) հրատարակված նրա գիրքը արծարծում է դիզայնի հետազոտության թեման եւ վերնագրված է "Living Art: Թվանշային արվեստը":


"Լույս"-ը, "Հայաստան-Շանհայ-2010" եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության բաժինը 2010 թ–ի մարտի 2-ին Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին ներկայացրին "Living Art"-ը: Ելույթը տեղի ունցավ ֆրանսիական դեսպանատան գրադարանում:

Back to top