ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Չիկագոյի համալսարանը և ոչ ստանդարտ հայտաձևը


Նոյեմբեր 01, 2011 Չիկագո, ընդունելություն, Dolgin-Gardner

Սեմինարավար` Սեմուել Դոլգին-Գարդներ
Օրը` ուրբաթ` 2011 թ. դեկտեմբերի 2
Ժամը` 18:30
Վայրը` "Այբ" ավագ դպրոց (Թբիլիսյան խճուղի 11/11)
Խնդրում ենք գրանցվել workshop@luys.am էլ հասցեով:

"Enrico Fermi, Freakonomics and "Where Fun Comes to Die": Բացահայտիր Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերից մեկը` Չիկագոյի համալսարանը: Բակալավրիատի և բիզնեսի, բժշկական և իրավագիտական բարձրագույն դպրոցների ինտենսիվ կրթական ծրագիր ունեցող Չիկագոյի համալսարանը, որը աշխարհի լավագույների առաջին տասնյակում է, բոլորին էլ առաջարկելու բան ունի: Պետք է կարողանալ աշխատել բավականին ծանրաբեռնված գրաֆիկով ու մտավոր լարված պայմաններում: Չիկագոյի համալսարանը, որ Միլթոն Ֆրիդմանի, Հանս Մորգանթաուի և Բարաք Օբամայի պես մտավորականների երկրորդ տունն է, ազատ միտք է ձևավորում` հիմնված ուժեղ տեսական վերլուծությունների և տվյալների վրա: Այն նաև Ամերիկայի ամենամեծ ու խենթ “Աղբից հարստություն պեղողների” տունն է: Մի տարի մրցանակը նվաճեց մի ուսանող, ով ստեղծել էր լիովին գործող միջուկային ռեակտոր:

Բեռնել ցուցադրված նյութը։



Back to top