ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Պրակտիկա: "Լույս"-ի ուսանողի պրակտիկան ՀՀ կենտրոնական բանկում


Դեկտեմբեր 12, 2012 պրակտիկա, ՀՀ կենտրոնական բանկ, կրթաթոշակառու
Սերգեյ Շահվերդյանը Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալարանի առաջին կուրսի ասպիրանտ է: 2010 թվականի հունվարին` Հայաստանում անցկացրած ձմեռային արձակուրդների ընթացքում, Սերգեյը հնարավորություն ունեցավ պրակտիկա անցնելու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

Շատ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանում եղած կարճ ժամանակահատվածում ինձ` որպես պրակտիկանտ, ընդունելու համար: Դա, իսկապես, շատ արժեքավոր փորձ էր, որն օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես կարող եմ իմ ուսումն ու հետազոտությունը կիրառել աշխատանքային իրականության մեջ:

Իմ ասպիրանտական ատենախոսությունը վերաբերում է ֆինանսական ռիսկի կառավարմանը: Ուսումնասիրում եմ արժեթղթերի պայուսակի կամ ֆինանսական հաստատությունների կայունության ռիսկերի կառավարման գործում կիրառվող մեթոդները եւ գործընթացները: ՀՀ կենտրոնական բանկը գերազանց միջավայր առաջարկեց` նման աշխատանքներին գործնականում ծանոթանալու համար: Ես նաեւ հնարավորություն ունեի անմիջապես տեսնելու, թե ինչպես է բանկն աշխատում արդյունաբերական ոլորտի հետ: Բանկային աշխատանքի այս բնագավառն ինձ թույլ տվեց ըմբռնել, թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ` համալիր բազում հարցերին արձագանքելու եւ դրանք լուծելու համար:

Այս պրակտիկան օգնեց ինձ տեսնել, թե ինչ տիպի գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման եւ կատարելագործման կարիք կլինի` ֆինանսական հաստատությունների աշխատանքային միջավայրում արժեքավոր ներդրում կատարելու համար:

Հրաշալի կլիներ, եթե ուսումնառության ընթացքում հնարավորություն ունենայի շարունակելու պրակտիկայի եւ հետազոտության հերթագայությունը` վերադառնալով մերթ Հայաստան, մերթ Միացյալ Թագավորություն: Ցանկությունս է շարունակել զարգացնել Հայաստանի ֆինանսական հաստատությունների հետ կապերս` երկրի իրական կարիքներին մոտ լինելու նպատակով: Վերադառնալով Հայաստան` հույս ունեմ արտերկրում եւ Օքսֆորդի համալսարանում կատարածս հետազոտության արդյունքում ձեռք բերած գիտելիքներիս ամբողջ պաշարն աստիճանաբար ներդնելու մեր երկրի զարգացման գործում:


Back to top