ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Մենթորության օր. Մենթորության ծրագրի լուՅսավոր մեկնարկ


Փետրվար 28, 2017

«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիրը գործընկերություն է «Լույսի» ուսանողի՝ մենթորի և 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդի՝ մենթիի միջև։ Այս համագործակցությունն օգտակար է երկու կողմի համար էլ․ մենթիները խորհուրդ և ուղղորդում են ստանում, իսկ մենթորները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները և դրական օրինակ ծառայում։ Բացի համագործակցությունից, ծրագրի ընթացքում կազմակերպվում են ճանաչողական տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է ոգեշնչել մենթիներին՝ համարձակ երազելու և ապագայի մեծ նպատակներ սահմանելու։

Luys Cafe քննարկման մեթոդ․ արթնացնում ենք հնարամտությունը գաղափարների շրջանառության միջոցով

Մենթորության ծրագրի շրջանակում առաջին հանդիպումն ինձ՝ ամերիկահայ երիտասարդիս, հնարավորություն տվեց ծանոթանալու և շփվելու տեղացի հայրենակիցներիս հետ, բացահայտելու նրանց մտքի թռիչքը։ Արդեն ավանդական դարձած միջոցառման՝ Մենթորության օրվա սկզբում «Լույսի» թիմը ներկայացրեց Հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, իսկ դրանից հետո բոլորս ներգրավվեցինք «Լույս կաֆե» մեթոդով հետաքրքիր քննարկման մեջ․ մեզ խնդրեցին բաժանվել հինգ հոգանոց խմբերի և 10 րոպե տրամադրել տրված 2 հարցին պատասխանելու համար: Առաջին հարցը դեպի ապագա ճամփորդության հետաքրքիր փորձ էր․ մենք պետք է պատկերացնեինք մեզ, մեր ձեռքբերումներն ու կենսաձևը 10 տարի հետո՝ 2027-ին։ Երկրորդ հարցը պահանջում էր վերլուծել Հայաստանի սոցիալական մտածողությունը և անհնարինը հնարավոր դարձնելու ուղիներ առաջարկել՝ ուղղակիորեն կապելով ընտրության և պատասխանատվության զգացումները:

Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ խմբերը փոխվում էին՝ ծանոթանալու նոր մարդկանց հետ, նույն հարցերը քննարկելու արդեն նոր խմբի անդամների հետ։ Յուրաքանչյուրս պատմում էինք Հայաստանի ապագայի հետ կապված մեր ամենանվիրական երազանքների մասին:

Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ խմբերը փոխվում էին՝ ծանոթանալու նոր մարդկանց հետ, նույն հարցերը քննարկելու արդեն նոր խմբի անդամների հետ։ Յուրաքանչյուրս պատմում էինք Հայաստանի ապագայի հետ կապված մեր ամենանվիրական երազանքների մասին: Մենք մտովի նախագծում էինք Հայաստանի զարգացման մեր ծրագիրը, Հայաստան, ուր բուռն զարգացում են ապրելու էկոտուրիզմը, առողջապահական համակարգը, տեխնոլոգիաների ներդրումը՝ կանաչ տարածությունների ավելացումից մինչև արևային մարտկոցների օգտագործում: Կային նաև այլ հետաքրքիր մտքեր՝ ինքնակառավարվող տաքսիներ, բանակում մարտական ռոբոտների ներդրում, նեյրոններից ստեղծված արհեստական ինտելեկտ, դեպի տիեզերք ճամփորդելու հնարավորություն, ինչպես նաև սոցիալական մարտահրավերների լուծմանն ուղղված գաղափարներ՝ այլընտրանքային ռեսուրսների ստեղծում, պատերազմի սպառնալիքի վերացում, աղքատության հաղթահարում։ Իսկ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների զարգացումը երիտասադրների կողմից ևս դիտարկվում էր որպես երկրի առաջընթացի կարևորագույն ուղղություն։ Այս ֆանտաստիկ ճամփորդություն-քննարկումից հետո «Լույսի» թիմը մեզ խրախուսեց հետագայում էլ մտածել մարտահրավերների լուծման ուղղությամբ։ Մենք նաև տեղեկացանք, որ ամենաակտիվ և ներգրավված մենթիները հնարավորություն կստանան մասնակցելու նաև «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որը մենթորների հետ համագործակցության բնականոն զարգացումն է։

«Զարգացնենք Հայաստանը միասին»․ համագործակցություն՝ հանուն մարտահրավերների հաղթահարման

«Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի ընթացքում իրականության են կոչվում մենթորների և մենթիների համատեղ մշակած համայնքային զարգացման նախագծերը։ Ձեռք բերած գիտելիքը գործնականում կիրառելով՝ «Լույսի» կրթաթոշակառուներն ու նրանց մենթիները նորարարական լուծումներ են առաջարկում համայնքներում առկա մարտահրավերների համար՝ համագործակցելով տեղի բնակչության հետ։ Այս բազմակողմ գործընկերությունը դրական փոփոխությունների ալիք է առաջացնում, որոնք այնքան կարևոր են Հայաստանի զարգացման համար։


Back to top