ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Բրիտանական խորհրդի կոնֆերանսը "Լույս" հիմնադրամում


Դեկտեմբեր 12, 2012 Բրիտանական խորհուրդ, կոնֆերանս
Բրիտանական խորհուրդը 2010 թ. նոյեմբերի 26-ին տեղեկատվական skype-կոնֆերանս էր կազմակերպել Ջոն Սմիթի անվան 2011 թվականի ծրագրի թեմայով: Այն անցկացվեց "Լույս" հիմնադրամի գրասենյակում:

Կոնֆերանսը վարում էին Բրիտանական խորհրդի քննական ծրագրերի ղեկավար Նաիրա Աբրահամյանը եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը: Ներկա էին տարբեր ոլորտների մասնագետներ` լրագրողներ, բնապահպաններ, տնտեսագետներ և ուրիշներ: Մասնակիցները ծրագրի վերաբերյալ հարցերն ուղղակիորեն հղում էին Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ պրոֆեսոր Բրայան Բրիվաթիին:

Նշվեց, որ ծրագրին կարող են մասնակցել 25-40 տարեկան, 2-3 տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդներ, ովքեր արդեն իսկ որոշակի ծրագրեր են մշակել եւ նպատակ ունեն դրանք իրենց երկրներում իրականացնելու: Մասնակից երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան և այլն: Տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց միավորելը եւ փորձի փոխանակումը կնպաստի այդ երկրների զարգացմանը:

Ջոն Սմիթի անվան 2011 թվականի ծրագրի տեւողությունը չորս շաբաթ է. ընտրված մասնկիցները կմեկնեն Միացյալ Թագավորություն, ինտենսիվ սեմինարների և թրեյնինգների կմասնակցեն, այնուհետեւ մեկ շաբաթ կաշխատեն մասնագիտական որևէ հաստատությունում, իսկ ծրագրի ավարտին արդեն կլրամշակեն եւ վերջնական տեսքի կբերեն իրենց նախագծերը: Ծրագրի դիմումների վերջնաժամկետը 2010 դեկտեմբերի 31-ն է:

Skype-կոնֆերանսի մասնակից Լուսինե Թասլաքյանը շատ է կարևորում այս հանդիպումը: "Այն հնարավորություն տվեց մեզ հենց Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցչին հղել մեր հարցերը: Արդյունքում` հստակ պատկերացնում ենք, թե ծրագրին դիմելիս ինչպես պիտի ներկայացնենք մեր գաղափարներն ու առաջարկները", - նկատեց Լուսինե Թասլաքյանը:

Լիլիթ Պետրոսյան

Back to top