ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույս» հիմնադրամ և Քեմբրիջ.
կամրջում ենք գերազանցության կենտրոնները Հայաստանին


Մարտ 01, 2017

«Լույս» հիմնադրամն իր կրթաթոշակառուների միջոցով կապեր է ստեղծում գերազանցության կենտրոնների և Հայաստանի միջև։ Վերջին տարիների ընթացքում «Լույսը» բազմաթիվ ծրագրեր է նախագծել և իրականացրել աշխարհի լավագույն համալսարանների հետ՝ Հայաստան բերելով նորարար գաղափարներ ու պիլոտային ծրագրեր` «Էքսպոնենտալ մտածենք» «Գլոբալ ուսումնական լաբորատորիաներ» , «Եյլի համալսարանը Երևանում» , «Ա-ից Ա․ հարմոնիայի աշխարհ» ,և այլն:

«Էքսպոնենտալ մտածենք» նախագիծը դասախոսությունների և քննարկումների շարք է, որի նպատակն է զարգացնել ձեռներեցությունն ու գաղափարների շրջանառությունը համալսարանական միջավայրերում։ Լավագույն համալսարաններից հրավիրված բանախոսներն իրենց հետ քննարկումներում ներկայացնում են, թե ինչպես կարելի է գյուտեր արտոնագրել, գիտական գաղափարները դարձնել գործարար նախագիծ, սկսնակ ձեռնարկություն հիմնել՝ միաժամանակ խոսելով կրթական միջավայրում ձեռներեցության էկոհամակարգ ձևավորելու կարևորության մասին։


Բացահայտելով Հայաստանը - կրթություն, տեխնոլոգիաներ և մշակույթ

Փետրվարի 12-14-ը «Լույս» հիմնադրամը Երևանում հյուրընկալեց Քեմբրիջի համալսարանի Հյուզ Հոլ քոլեջի զարգացման գծով տնօրեն և գիտաշխատող Ռիչարդ Բերգ Ռասթին։ Վերջինս միշտ խորապես հետաքրքրվել և բարձր է գնահատել հայկական մշակույթը, լեզուն, ժողովրդին։ Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա հնարավորություն ունեցավ այցելելու տեխնոլոգիական և կրթական նորարար կենտրոններ, ծանոթացավ ՏՏ և ճարտարագիտության ոլորտում Հայաստանի մեծ ներուժին։ Պարող Ռասթին առիթ ընձեռվեց նաև անմիջականորեն առնչվելու հայկական մշակույթի հետ․ նա տպավորված էր Մատենադարանի հնագույն ձեռագրերով և Էջմիածնում ներկայացված սուրբ մասունքներով։ Այցի ընթացքում պարող Ռասթին ուղեկցում էր «Լույսի» կրթաթոշակառու, Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Ամալյա Կոստանյանը։ «Լույսի» գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանի ուղեկցությամբ պարոն Ռասթը և Ամալյան հյուրընկալվեցին մի շարք ընկերություններում և կազմակերպություններում, որոնք հիմք են դրել նորարարությանը Հայաստանում՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամ, «Այբ» դպրոց, «Ի-վի Քոնսալթինգ», ISTC - Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, Dasaran կրթական նախագիծ, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերություն և Հայաստանի ամերիկյան համալսարան։ Պարոն Ռասթը հիացած էր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում նորարարական այս ներուժով։



Գործարար մշակույթի սերմանում համալսարանում․ մարտահրավերներ և հեռանկարներ

Փետրվարի 14-ին «Լույս» հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանը բաց քննարկում կազմակերպեցին պարոն Ռասթի հետ` «Գործարար մշակույթի սերմանում համալսարանում․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Քննարկման սկզբում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հակիրճ ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունն ու աշխարի զարգացման հետաքրքիր՝ գիտելիքահենք դինամիկան։ ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան պարոն Արամ Հաջյանը խոսեց ՀԱՀ հաջողված ծրագրերի և ձեռներեցության ինկուբատորի մասին։ Այս նախաբանից հետո պարոն Ռիչարդ Ռասթն ազդեցիկ ու հետաքրքիր զեկույց ներկայացրեց ութհարյուրամյա Քեմբրիջի համալսարանում ձևավորված ձեռներեցային մշակույթի մասին։ Որպես Հյուզ Հոլի խորհրդի անդամ, որը դինամիկ ակադեմիական միջավայր ունեցող քոլեջ է, Ռիչարդը հնարավորություն է ունեցել ոչ միայն ավելի լավ հասկանալու Քեմբրիջի ձեռներեցության մշակույթը, այլև 2014 թվականին հիմնել է Հյուզ Հոլի գործարար միությունը Hughes Hall Enterprise Society, որը խրախուսում է ուսանողներին հիմնել սեփական ընկերությունները։




«Լույսի» կրթաթոշակառուներ․ նորարարության ու դրական փոփոխությունների առաջամարտիկներ

Քեմբրիջի համալսարանի ձեռներեցության մշակույթի մասին պարոն Ռասթի ելույթին հետևեց հետո պատմության ներածական շնորհանդեսին հետևեց «Լույսի» կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանի ոգեշնչող խոսքը։ Քեմբրիջում նա մասնագիտանում է նանոտեխնոլոգիաների և նանոճարտարագիտության ոլորտում։ Այնտեղ ստացած նրա գիտելիքն ու հմտություններն արդեն իսկ անհավանական արդյունքներ են տվել․ Ամալյան ստեղծել է շատ բարակ, ճկուն, պինդ, կիրառելի, էներգիա չսպառող նյութ՝ գրաֆեն։ Գրաֆենից պատրաստված իրերի առավելությունը լինելու է մատչելի գինը, քանի որ նյութի ստացման համար որպես հիմնատարր օգտագործվում է ածխածինը: Երկարաժամկետ հեռանկարում Ամալյան ցանկանում է ստեղծել գրաֆենից պատրաստված թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք հնարավոր կլինի լայնածավալ արտադրության հանել ու ներկայացնել համաշխարհային շուկայում: Նա շարունակում է կատարելագործել իր գիտական աշխատանքը, սակայն արդեն իսկ արտոնագրել է գյուտը http://www.luys.am/en/armenian-inventors?id=296.

Քեմբրիջում ստացած գիտելիքն ու հմտություններն արդեն իսկ անհավանական արդյունքներ են տվել․ Ամալյան ստեղծել է շատ բարակ, ճկուն, պինդ, կիրառելի նյութ՝ գրաֆեն։ Երկարաժամկետ հեռանկարում Ամալյան ցանկանում է ստեղծել գրաֆենից պատրաստված թափանցիկ, ճկուն ու թղթի բարակության էկրաններ, որոնք հնարավոր կլինի լայնածավալ արտադրության հանել ու ներկայացնել համաշխարհային շուկայում:

Քեմբրիջի համալսարանի գիտական ու գործարար հնարավորությունները լիարժեք օգտագործելուց բացի, Ամալյան ամեն ամառ մասնակցում է «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին, որի ընթացքում «Լույսի» կրթաթոշակառուները մտածում ու աշխատում են միասին՝ Հայաստանի զարգացմանը նպաստող ծրագրեր նախագծելով և իրականացնելով։

«Լույս» հիմնադրամ - Հյուզ Հոլ․ ընդլայնվող համագործակցություն

Ուրախությամբ հայտարարոմ ենք նաևւ Քեմբրիջի համալսարանի և «Լույս» հիմնադրամի միջև նոր համագործակցության մասին․ «Լույսը» հրավիրում է «Զարգացնենք Հայաստանը միասին 2017» ծրագրին մասնակցելու Հյուզ Հոլում սովորող երկու ուսանողի։ Այդ երիտասարդները հնարավորություն կունենան միանալու աշխարհի լավագույն համալսարաններում սովորող «Լույսի» կրթաթոշակառուներին՝ այս տարի աշխատելով Հայաստանում ձեռներեցությունը խթանող ծրագրի վրա։

Հյուզ Հոլն արդեն հայտեր է ընդունում՝ ծրագրի մասնակից երկու ուսանողին ընտրելու համար: Մանրամասներն իմանալու համար այցելեք Հյուզ Հոլի պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով - Hughes Hall website .



Back to top