ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Շնորհավորանքներ Հայկ Իշխանյանին` իր գիտական ձեռքբերումների համար


Փետրվար 07, 2011 նվաճումներ, հետազոտություն, հրատարակություն
Հայկ Իշխանյանը` "Ռուսաստանի լավագույն երիտասարդ գիտնական" մրցույթի հաղթող

Մրցույթում հաշվի է առնվում միջազգային լավագույն ամսագրերում հոդվածների ու հղումների քանակը: Հայկը միջազգային ամսագրերում արդեն 12 գիտական հոդված ունի (տես "Գիտելիքների բանկ"-ը):

2010թ. մայիսին Հայկ Իշխանյանն ավարտեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը: Այժմ ուսանում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010 թ. երիտասարդ գիտնականը մասնակցեց Գերմանիայում կազմակերպվող "Յոˆ երթաս, Բոզե-էյնշտենյան խտուցք" միջազգային գիտաժողովին: Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որի շրջանակներում ոլորտի առաջատարները ներկայացնում են իրենց ծրագրերն ու առաջարկները: Գիտաժողովին Հայկ Իշխանյանը ներկայացրեց "Բոզե խտուցքների քվանտային վերբարիերային անդրադարձ. ռեզոնանսներ" հետազոտական ծրագիրը:

Հայկը նաև համագործակցում է "IRMAS" հայ-ֆրանսիական համատեղ լաբորատորիայի հետ: Հայկ Իշխանյանը մի քանի ուսանողների` Տիգրան Շահվերդյանի, Հրայր Ազիզբեկյանի եւ Սարգիս Կարապետյանի հետ հեղինակել եւ ստեղծել է "Լաբորատորիա առանց պատերի" նախագիծը, և թեկուզ նրանք աշխարհի տարբեր ծայրերում են գտնվում, սակայն պարբերաբար օնլայն քննարկումներ են անցկացնում և փորձում օգնել միմյանց:

Լիլիթ Պետրոսյան

Back to top