ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Արվեստահենք նոր արդյունաբերության կառուցումը Գյումրիում


Օգոստոս 20, 2014

Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, մեծ ներուժ ունի՝ վերածվելու համաշխարհային շուկայում արվեստի արտադրանքի ստեղծման և մշակման կենսունակ կենտրոնի։ Ներշնչված գյումրեցի իրենց տարեկիցների բացառիկ գեղարվեստական տաղանդով՝ «Լույսի» կրթաթոշակառուներ Խաչիկ Կարամանուկյանը, Վիկտորյա Ալեքսանյանը, Լիլիթ Մարդիյանը, Գրիգորի Ենիկոլոպովը, Հայկ Մազմանյանը, Սուրեն Փափազյանը և Վահան Հովհաննիսյանն իրենց կրտսեր գործընկեր Անի Գալստյանի և Գեղամ Վարդանյանի հետ միասին «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում աշխատեցին միաժամանակ մի քանի մշակութային ծրագրերի ուղղությամբ։ Հիմնեցին էլեկտրոնային առևտրի հարթակ՝ վաճառելու Գյումրու արվեստագետների ստեղծագործությունները։ Սատարեցին «Կենդանի զարդեր» խորագրով վարպետության դասի կայացմանը, ներգրավեցին տեղի երիտասարդությանը արվեստի գնահատման և դասական կիթառի սեմինարներին, ու նյութեր հավաքեցին Գյումրու մասին պատմող վավերագրական ֆիլմի համար։

Ոգևորված Գյումրու մշակութային վիթխարի տաղանդն աշխարհին բացահայտելու մտքով՝ «Լույսի» Գյումրու թիմը քարտեզագրեց քաղաքի ռեսուրսները և կայք մշակեց՝ հարուստ բովակնդակությամբ, հեշտ նավարկելի կառուցվածքով, որը հարթակ դարձավ Գյումրու արվեստագետների ստեղծագործությունները սփյուռքահայությանը և, առհասարակ, արվեստասեր լայն հանրությանը վաճառելու համար։ Թիմը նկարահանեց արվեստագետներին հենց իրենց արվեստանոցներում, նրանց աշխատանքների բարձրորակ լուսանկարներ ստացավ ու այս ամենը տեղադրեց կայքում։ Կապ հաստատեց հնարավոր ներդրողների հետ, ուսումնասիրեց արվեստի գործերի փոխադրման տարբերակները և սկսեց խթանել նախաձեռնությունը։ (Այս հիանալի հարթակի մասին մանրամասների և արվեստագետների արտակարգ աշխատանքներին սատարելու համար խնդրում ենք այցելել www.ArtMenia.com):

«Լույս» հիմնադրամն առաջին քայլերն է ձեռնարկում՝ Գյումրու՝ խոր արմատներ ունեցող գեղարվեստական մշակույթն ու ավանդույթները վերածելու արդի տնտեսության՝ կիրառելով արհեստական ինտեկելտ կրող նորագույն տեխնոլոգիաներ։ «Կենդանի զարդերը» դեկորատիվ կիրառական արվեստի նոր ոլորտ են, որ միավորում են տարբեր բարձրակարգ հմտություններ՝ ոսկերչություն, դիզայներական գործ, միկրոէլեկտրոնիկա և բարձր տեխնոլոգիաներ։ Սատարելով Գյումրու «Կենդանի զարդերի» համաշխարհային պրեմիերայի կայացմանը՝ «Լույսի» թիմը մասնակցեց կազմակերպչական աշխատանքներին և վավերագրեց «Կենդանի զարդերի» թեմայով առաջին վարպետության դասընթացը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ արվեստագետների, ոսկերիչների, եռաչափ մոդելավորողների, ծրագրավորողների և տեխնիկական մասնագետների շրջանում, ովքեր հավաքվել էին՝ միասին ստեղծելու «Կենդանի զարդերի» հինգ նախատիպեր, որոնք ներկայացվեցին հանրությանը։

Գյումրու ռեսուրսները քարտեզագրելուց, արվեստի վաճառքի հարթակի մշակումից և վարպետության դասի կայացմանը նպաստելուց զատ, «Լույսի» Գյումրու թիմը երիտասարդների համար կրթական միջոցառումներ անցկացրեց։ «Լույսի» կրթաթոշակառու Լիլիթ Մարդիյանը դասական կիթառի հիմունքներ ուսուցանեց։ Ամբողջ թիմը ևս արվեստի գնահատման ուղղությամբ սեմինար իրականացրեց։ Եվ վերջապես, «Լույսի» կրթաթոշակառու Վիկտորյա Ալեքսանյանն ու Գրիգորի Ենիկոլոպովը մի քանի ժամանոց տեսանյութ հավաքեցին, որը հիմք կդառնա Գյումրու կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի։ Խոսելով գեղարվեստական նոր շարժման և Գյումրու վերաբերյալ թիմի տեսլականի մասին՝ Գրիգորին ասաց. «Գյումրեցիներն ազատություն են տալիս իրենց անսպառ երևակայութանը։ Մենք արդեն տեսնում են նոր արվեստահենք տնտեսություն, որը հիմնված է լինելու Գյումրու անսպառ տաղանդի վրա»։

Խորապես շնորհակալ ենք մեր գործընկերներին, ովքեր մեծ հավատ ունեն մեր առաքելության հադեպ, և ում աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ այս զարգացող տնտեսության հիմնումը:





Back to top