ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Խթանում ենք Արցախի տնտեսությունը


Օգոստոս 20, 2014

«Լույսի» ուսանողներ Վահան Մարտիրոսյանը, Իզաբելլա Հարությունյանը, Նարեկ Սևաչերյանը, Մարիամ Սաֆարյանը, Գրեգորի Բիլազարյանը, Վահագն Փափազյանը և Կարինե Վանը «Լույսի» մենթիներ Վահագն Վարդանյանի, Անի Հարությունյանի, Նաիրա Մխիթարյանի, Մարինա Ղազարյանի և Ռոզի Մխիթարյանի հետ միասին «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում մեկնել էին Շուշի։

Առաջին մի քանի օրվա ընթացքում թիմը մշակեց Շուշիի տնտեսական զարգացման նախագիծը։ Ընդամենը տասնօրյա ժամանակահատվածում մասնակիցները հանդիպեցին նշանակալի թվով արցախցիների։ Պատիվ ունեցան հյուրընկալվելու Արցախի վարչապետ Արա Հարությունյանի նստավայրում, ով նույնպես ոգևորված էր թիմի գաղափարով՝ Շուշին վերածելու Հարավային Կովկասի մշակութային և կրթական կարևորագույն կենտրոնի։ «Լույսի» թիմը հանդիպումներ ունեցավ նաև կարևոր ներդրողների, նախարարությունների ղեկավարների, տուրիզմի զարգացման ոլորտի առաջնորդների հետ, ովքեր էլ ամբողջացրին Արցախի մասին հավաքագրվող տեղեկատվությունը, և միասին քննարկեցին երկրի առաջընթացին թափ հաղորդելու ուղիները։

Փոփոխության առաջամարտիկների հետ հանդիպումից հետո թիմը լայնածավալ խորքային զեկույց պատրաստեց Շիշիի ընթացիկ ծրագրերի մասին և զարգացման մասով խորհուրդներ ներառեց։ Մասնավորապես, թիմն ի մի բերեց Շուշիի վերաբերյալ առկա գրականությունն ու վիճակագրությունը և հստակեցրեց բացերը։ Մասնակիցները Շուշիում արդեն իսկ իրագործված ծրագրերի թեմատիկ ուսումնասիրություններ ներկայացրին և այլ հետկոնֆլիկտային տարածքների զբոսաշրջության հետազոտության օրինակներ բերեցին՝ հնարավորություն տալով ընթերցողներին պատկերացնել, թե համեմատության համատեքստում որտեղ է Շուշին այժմ։ Թիմը պատրաստել էր նաև կոնտակտային տվյալների ցանկ և զարգացման մի շարք մտքեր գրանցել՝ որպես ուղեցույց հաջորդ թիմերի համար՝ հավաստիանալով, որ «Լույսը» շարունակելու է ազդեցություն ունենալ Արցախի կյանքում նաև առաջիկա տարիներին։

Շուշիի տնտեսական զարգացման նախագծի մշակումից զատ, «Լույսի» Արցախի թիմն աշխատեց մի շարք ավելի փոքրածավալ ծրագրերի վրա։ Զբոսաշրջության զարգացմանը հետամուտ՝ նրանք ընդգրկուն տվյալներ կուտակոցին Շուշիի մասին և տեղադրեցին այն Արցախի կայքում՝ artsakh.luys.am։ Այնուհետև համագործակցություն հաստատեցին Արցախպրես լրատվական գործակալության հետ՝ ապահովելու Արցախի կայքի պարբերական թարմացումները։

Տեղի տնտեսությունը խթանելու ջանքերը թիմին հանգեցրին բարդ մարկետինգային գործընթացի՝ տարածելու Ժինգյալով հացի մեջ գործածվող եզակի դեղաբույսերը։ Ժինգյալով հացը լավաշիկով պատրաստող կերակրատեսակ է, որի մեջ օգտագործվում է միայն այդ տարածաշրջանին հատուկ կանաչիների 15-20 տեսակ։ Դրա պատրաստումը վերաճել է մասնագիտության Արցախում։ Թիմը դեղաբույսերի շուկայի հետազոտություն անցկացրեց և նախատիպերը ներկայացրեց հետաքրքրված գործընկերներին։ Այժմ աշխատում է դեղաբույսերի շուկայի կայացման ու փաթեթավորման ուղղությամբ։

Տուրիստական և մարկետինգային նախաձեռնություններին զուգահեռ՝ «Լույսի» Արցախի թիմը սատարեց նաև Շուշիի հումանիտար քոլեջին։ Պահպանելով դարավոր մշակութային ավանդույթները՝ դպրոցը ծառայում է 15-18 տարեկան շուրջ 300 երիտասարդների, ովքեր մասնագիտանում են խեցեգործության, գեղանկարչության, կարպետագործության և արհեստների ոլորտում։ Թիմը հանձն առավ դպրոցի առաջխաղացման գործը՝ ջերմորեն հավատալով, որ Շուշիի ապագան ուսյալ երիտասարդներն են։ Նրանք համայնքի հետ վարպետության դասեր անցկացրին, ինչպես նաև Շուշիի կերպարվեստի թանգարանում ուսանողական ցուցահանդես կազմակերպեցին։ Հաջողվեց գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, թիմն էլ սեփական նկարահանումներն իրականացարեց, որ կօգտագործվի քրաուդֆանդինգի (ամբոխային ֆինանսավորման համակարգ) նպատակով։ Խորությամբ ըմբռնելով կայունության կարևորությունը՝ թիմը ջանացել է դպրոցի համար երկարաժամկետ բիզնես և մարկետինգային նախագծեր մշակել և այժմ գործընկերներ է փնտրում, ովքեր կարող են կյանքի կոչել իրենց նախաձեռնությունները։

Շուշիում աշխատանքի ավարտին ուսանողները պատմեցին. «Մենք դեռ լիովին պատրաստ չենք մեկնելու ներուժով հարութտ ու մշակույթով տոգորված այս քաղաքից»։ Արցախը սրտում՝ նրանք մեկնում են սովորելու տարբեր երկրներում, և կասկած չկա, որ գալիք տարինեին ևս այս ուսանողները շարունակելու են ազդեցություն ունենալ ու մասնակցել Արցախի զարգացմանը։


Back to top