ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» պրակտիկայի ծրագիր 2017.
բացահայտելով ժամանակակից աշխատանքային միջավայրը


Հունիս 08, 2017
Պրակտիկայի ծրագրի մասին՝ պրակտիկանտների խոսքերով

Ամեն նոր աշխատավայր անհատի համար մի նոր «ընտանիք» է, որտեղ նա սովորում, դրսևորվում, կոփվում և զարգանում է: «Լույսն» այն ընտանիքներից է, որում պրակտիկանտները ոչ միայն կարող են հաղորդակից լինել նորօրինակ աշխատելաոճին, ծանոթանալ գրասենյակային վարվեցողության կանոններին և նամակագրական հմտություններին, այլև կարող են ձևավորել յուրատիպ մտածելակերպ՝ «Լույսի»՝ արդեն իսկ հարուստ փորձ ունեցող անդամների հետ հետաքրքիր քննարկումների մասնակցելով:

Երբ մենք՝ պրակտիկանտներս, մեկ բառով փորձում էինք նկարագրել «Լույսը», հնչում էին նմանօրինակ պատասխաններ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՐՁ, ՄՈՏԻՎԱՑԻԱ, ԴՐԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ․․․

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին «Լույսը» հյուրընկալեց պրակտիկայի ծրագըի հերթական խմբին, որը կազմված էր Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված երիտասարդներից: Նոր պրակտիկանտներին տրվեց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ՝ հիմնադրամի տեղեկատվական կենտրոնում աշխատելով և արդի աշխատամիջավայրի համար անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ ձեռք բերելով: Ինչպես յուրաքանչյուր աշխատանքի մեկնարկի դեպքում, այնպես էլ «Լույս» ոտք դնելիս մենք լցված էինք սպասելիքներով, հետաքրքրությամբ և աշխատելու եռանդով: Բոլոր սպասելիքները տարբերվում էին իրենց ձևակերպմամբ, բայց դրանց հիմքում ընկած էր մեկ հասկացություն՝ բացահայտել ինքներս մեզ և կայանալ իրական աշխատանքային հարթակում: Հիմնադրամի անվանումն անգամ ի սկզբանե ոգեշնչում էր, որ մեր սպասելիքները «կլուսավորվեն» և կընդլայնվեն, ինչն էլ հենց իրականացավ:

Այս չորս ամիսների ընթացքում մենք ձևավորվեցինք որպես անհատ, բացահայտեցինք մեր նպատակներին հասնելու իրական ուղիներ, որն էլ իր հերթին մեզ հնարավորություն ընձեռեց տեսնելու և չափելու մեր իրական հնարավորությունները: Պատահական չէ, որ երբ մենք՝ պրակտիկանտներս, մեկ բառով փորձում էինք նկարագրել «Լույսը», հնչում էին նմանօրինակ պատասխաններ՝ միասնություն, փորձ, մոտիվացիա, դրական պրոֆեսիոնալիզմ և այլն: «Լույսն» ապահովում էր դինամիկ, բազմաբովանդակ աշխատանքային միջավայր, հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, սովորելու միմյանցից և ձեռք բերելու նորարար իրականության մեջ արժանի տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ: Կարելի է ասել, որ «Լույսն» ապահովեց մեր անցումը նոր գիտելիքներ սովորելու փուլից գործելու և համաստեղծելու փուլերին:

«Լույսն» ապահովում էր դինամիկ, բազմաբովանդակ աշխատանքային միջավայր, հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, սովորելու միմյանցից և ձեռք բերելու նորարար իրականության մեջ արժանի տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ: Կարելի է ասել, որ «Լույսն» ապահովեց մեր անցումը նոր գիտելիքներ սովորելու փուլից գործելու և համաստեղծելու փուլերին:

Պրակտիկայի ընթացքում մենք անցկացնում էինք նաև անհատական զանգացմանը նպաստող գրքի շուրջ քննարկումներ, որոնք տեղի էին ունենում յուրօրինակ ձևաչափով. ընթերցողներից յուրաքանչյուրն առանձնացնում էր իր համար երեք լավագույն մտքերը և մանրամասն քննարկում դրանք մյուս գործընկերների հետ՝ լսելով նրանց կարծիքը և իր համար նոր բացահայտումներ անելով: Ի հավելումն այս ամենի՝ մենք անհատական զարգացմանն ուղղված զրույցներ էինք ունենում հիմնադրամի անդամների հետ, խաղում էինք հետաքրքիր խաղեր և ձևավորում թիմային հոգի: «Լույսի» թիմի անդամները խրախուսում էին մեզ մտածել հավաքական մտուժի կարևորության մասին, որը մարդկանց թույլ է տալիս համատեղել ջանքերը` հանուն ընդհանուր նպատակի:

Քառամսյա պրակտիկայի ավարտին ամփոփեցինք կատարված աշխատանքի արդյունքներն ու դիմավորեցինք պրակտիկանտների նոր խմբին: Որպես արդեն իսկ փորձված պրակտիկանտներ՝ մեր մտքերն ու առաջարկներն ուղղեցինք մեր հաջորդներին՝ ոգեշնչելով նրանց լինել «Լույսի» անքակտելի մասնիկը և քաղել առավելագույնը պրակտիկայից չորս ամիսների ընթացքում: Այնուհետև «ավարտող» պրակտիկանտներից մի քանիսը խոսեցին «Լույսում» պրակտիկա անցնելու ընթացքում իրենց ունեցած դժվարությունների և, իհարկե, հաջողությունների մասին, ինչպես նաև ոգևորեցին և արժեքավոր խորհուրդներ տվեցին նոր ուսանողներին:

«Լույսի» պրակտիկանտներ Բելլա Սարգսյան և Ստելլա Ստեփանյան

Back to top