ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

ԹՎԱՆՇԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ․ տեխնոլոգիական գիտելիք՝ հասանելի բոլորին


Ինչպես ամեն ինչ սկսվեց

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները համայնքային զարգացման նախագծեր են իրականացնում Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում, որոնց թվում նաև Լոռու մարզի Գարգառ գյուղն է։ Վերջին 6 տարիների ընթացքում Հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում այստեղ ևս իրականացվել են զարգացման նախագծեր, որոնց հիմնական նպատակն էր համայնքի բնակիչներին ներկայացնել տեխնոլոգիական նոր գործիքներ և ցույց տալ, թե ինչպես կարելի է կիրառել դրանք կյանքի բոլոր ոլորտներում` կրթություն, աշխատանք, զբոսաշրջություն, առողջապահություն, բիզնեսի զարգացում և այլն։

2016-ին՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի ընթացքում, «Լույսի» կրթաթոշակառուների մի խումբ Գարգառում իրականացրեց Code for Armenia նախագիծը, որի ընթացքում գյուղի դպրոցի 2-րդից 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացան համակարգչային ծրագրավորման հիմունքներին։ Ծրագրավորման այս պիլոտային նախագիծը մեծ հաջողություն ունեցավ, և «Լույսը» հանդես եկավ այն շարունակական ու ծավալուն դարձնելու պատրաստակամությամբ։

Ծրագրի նկարագիր

2017-ին «Լույս» հիմնադրամը, համագործակցելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության ընկերության հետ, նախաձեռնեց «Թվանշային Հայաստան» ծրագիրը, որն ուղղված է համայնքներում տեղեկատվական կրթությունը և տնտեսությունը զարգացնելուն։ Ծրագրի շրջանակներում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը սեփական արտադրության ԱրմԹաբ համակարգիչներ տրամադրեց Գարգառի դպրոցականներին, ովքեր օգտագործում են այդ գործիքները ծրագրավորման հմտություններ ձեռք բերելու, համայնքին ծառայելու և տեխնոլոգիական գիտելիքներն առօրյայում կիրառելու համար։

«Լույսի» հրավերով «Թվանշային Հայաստան» ծրագրին միացավ նաև «Քվանտ» վարժարանը, որի բարձրակարգ մասնագետները Լոգո ծրագրավորման լեզվի ուսուցում են կազմակերպում Գարգառի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։

Համաձայնագիր

Ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտներին փոխանցված համակարգիչները ծառայելու են որպես ուսումնական և աշխատանքային գործիք՝ նպաստելով

«Լույս» հիմնադրամի և դպրոցականների միջև կնքվել է համաձայնագիր առաջադրված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Համաձայնագրով նախատեսված յուրաքանչյուր պահանջի կատարումը կապահովի շաբաթական 5 միավոր։ Դպրոցականներն ամեն շաբաթ պետք է հավաքեն առնվազն 30 միավոր առավելագույն 35-ից։

Համաձայնագրի գործողության ժամկետը 2017 թ․ մարտի 10-ից հունիսի 1-ն է, որից հետո հնարավոր է համաձայնագրի թարմացում՝ ըստ «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի պահանջների։



Back to top