ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Դիմել


Կրթաթոշակի հայտաձև

Դիմումներն ընդունվում են 2016 թ. ապրիլի 1-ից հուլիսի 15-ը: Կրթաթոշակի չափերի մասին ուսանողները կտեղեկացվեն մինչև օգոստոսի կեսերը՝ 2016-ի սեպտեմբերի ընդունելության շրջանի համար: Դիմորդը պետք է ընդունված լինի տվյալ տարում «Լույսի» ցանկում ընդգրկված 10 առաջնակարգ համալսարաններից մեկը, որը հայտնի է որակյալ կրթության մատուցման իր բարձր չափանիշներով:

«Լույս» հիմնադրամը կազմել է այդպիսի կրթական հաստատությունների իր ցանկը: Ընտրվելուց հետո «Լույսի» հավակնորդ ուսանողը պետք է փաստի, որ ինքը ֆինանսական օժանդակության խնդրանքով արդեն դիմել է իր ընդունված համալսարան, որից հետո «Լույս» հիմնադրամին տրամադրի տեղեկություն` տվյալ համալսարանի կողմից իրեն հասանելիք ֆինանսավորման չափի մասին:

Վերջնաժամկետ Ապրիլ 1 - Հուլիս 15

Մենթորության հայտաձև

Մենթորությունը երկու հոգու (մենթոր-մենթի) միջև գործընկերության ծրագիր է, որի ընթացքում «Լույսի» ուսանողներն օրինակ են ծառայում կրտսերների համար, ովքեր խորհրդի և աջակցության կարիք ունեն:

Երիտասարդները երբեմն բախվում են ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական դժվարությունների:

Տարիքով ավագները կարող են օգնել նրանց` լինելու հաստատակամ և տեսլական ունենալու, լրջորեն նվիրվելու աշխատանքին ու զարգացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են բարձր նպատակների հասնելու համար:




Վերջնաժամկետ Նոյեմբեր 27 - Դեկտեմբեր 15

Պրակտիկայի հայտաձև

«Լույսն» ապահովում է դինամիկ, աշխույժ միջավայր, ստեղծագործ հայ երիտասարդների հետ շփման հնարավորություն, ծրագրերի մշակման և կառավարման հմտությունների ձեռքբերում, մասնակցություն ընթացիկ նախագծերին:

Պրակտիկանտները վերապատրաստում կանցեն` իրենց գիտելիքը կիրառելու գործնական իրավիճակներում և աշխատանքային փորձ ձեռք բերելու:

Աշխատանքի բարեհաջող ավարտին մասնակիցներին կտրվի «Լույսի» հավաստագիր:




Վերջնաժամկետ Նոյեմբեր 2-Դեկտեմբեր 5

ԴԻՄԵԼ

Back to top