ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ի՞նչ է AmazonSmile-ը




Ըստ էության, AmazonSmile-ը մի ծրագիր է, որն ավտոմատ եղանակով նվիրաբերում է Ձեր վճարած գումարի մի փոքր մասը Ձեր նախընտրած կազմակերպությանը, այս դեպքում՝ «Լույսին»:

Գումարի քանի՞ տոկոսի մասին է խոսքը. որպես նվիրաբերություն փոխանցվում է Ձեր կատարած վճարման 0.5 %-ը: Իրականում գումարն աննշան է թվում, սակայն պետք է հիշել, որ Amazon-ն ահռելի ընկերություն է, որից տարեկան օգտվում են միլիարդավոր մարդիկ:

«Լույսն» աջակցում է բոլոր հայ ուսանողներին, ովքեր ձգտում են գերազանցության և ցանկանում են սովորել աշխարհի լավագույն համալսարաններում: Այս մեծ ու կարևոր գործում Ձեր ներդրումն ունենալու համար պետք է ուղղակի գնումներ կատարեք smile.amazon.com կայքից և ոչ թե amazon.com-ից:

AmazoneSmile-ը նույն Amazon կայքն է և գտնվում է վերջինիս ենթադոմեյնում: Կարևոր տարբերությունն այն է, որ AmazoneSmile-ն աջակցում է մասնավոր, շահույթ չհետապնդող շուրջ մեկ միլիոն կազմակերպությունների:

«Լույսը» ևս այժմ ներառված է այդ ցանկում: Դուք կարող եք ընտրել «Լույսը», երբ գնումներ եք կատարում AmazonSmile-ից, և վերջինս ամեն անգամ կնվիրաբերի վճարած գումարի որոշակի մասը «Լույս» հիմնադրամին:

Կարիք չկա, որ Դուք առանձին նվիրաբերություն կատարեք, քանի որ Amazon-ն ամեն անգամ դա ավտոմատ կատարում է: Դուք ուղղակի գնումներ եք անում, ինչպես միշտ եք արել, սակայն արդյուքնում աջակցում եք Ձեր նախընտրած կազմակերպությանը:

«Լույսը» կանխավ շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ աշխարհասփյուռ հայ երիտասարդների լավագույն կրթության գործում կատարած ներդրումի համար: Մենք յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունենք՝ Կրթաթոշակի և «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար:

Եթե ցանկանում եք ուղիղ նվիրաբերություն կատարել, խնդրում ենք այցելել՝https://www.luys.am/en/contribute

Back to top