«Լույսը» ողջունում է աշխարհի լավագույն կրթական կենտրոններից ժամանած իր կրթաթոշակառուներին, ովքեր մասնագիտական առարկաներ են դասավանդելու ավագ դպրոցականներին և ուսանողներին:
“Լույսը” ստեղծում է ուսումնական միջավայր և ուսանողական ցանցեր` խթանելով կրթական առաջադիմությունը, հնարավորություն տալով նպատակասլաց ուսանողներին` առավելագույնս դրսևորելու իրենց ներուժը, ներգրավելով նրանց ուսանողական բարձրակարգ միջազգային խմբերում` համագործակցելու և մտածելու միմյանց հետ:
Համահամալսարանական գիտելիքի փառատոնը խթան է լավագույն ուսանողների համար` ջանադրաբար սովորելու, մշակելու լրացուցիչ (արտալսարանային) ուսումնական ծրագիր, որի շրջանակներում նրանք շփվում, համագործակցում և աշխատում են առաջատար փորձագետների, երիտասարդ դասախոսների ու մասնագետների հետ` լինելով բազմաառարկայական ուսումնական միջավայրում:
ՀՀ գիտելիքի փառատոնը հնարավորություն է տալիս պատանիներին` սովորելու անմիջապես նրանցից, ովքեր թեև ավելի հասուն են, բայց իրենց պես երիտասարդ են: Դա մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Սեղմեք «Գիտելիքի փառատոնի» դասընթացների հղման վրա՝ ծանոթանալու յուրաքանչյուրի նկարագրությանը, իմանալու ամսաթիվն ու ժամը, և ԳՐԱՆՑՎԵՔ։