ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույս Հիմնադրամի գիտելիքի փառատոն



KNOWLEDGE FAIR TITLE

DESCRIPTION

DATE

TIME

PREREQUISITES


LUYS SCHOLAR


Առցանց գրանցումը փակ է. կարող եք դասընթացին գրանցվել տեղում` Քվանտ գալով դասընթացից 30 րոպե առաջ։


Ծրագրի մասին

«Լույսը» ողջունում է աշխարհի լավագույն կրթական կենտրոններից ժամանած իր կրթաթոշակառուներին, ովքեր մասնագիտական առարկաներ են դասավանդելու ավագ դպրոցականներին և ուսանողներին:

“Լույսը” ստեղծում է ուսումնական միջավայր և ուսանողական ցանցեր` խթանելով կրթական առաջադիմությունը, հնարավորություն տալով նպատակասլաց ուսանողներին` առավելագույնս դրսևորելու իրենց ներուժը, ներգրավելով նրանց ուսանողական բարձրակարգ միջազգային խմբերում` համագործակցելու և մտածելու միմյանց հետ: Համահամալսարանական գիտելիքի փառատոնը խթան է լավագույն ուսանողների համար` ջանադրաբար սովորելու, մշակելու լրացուցիչ (արտալսարանային) ուսումնական ծրագիր, որի շրջանակներում նրանք շփվում, համագործակցում և աշխատում են առաջատար փորձագետների, երիտասարդ դասախոսների ու մասնագետների հետ` լինելով բազմաառարկայական ուսումնական միջավայրում: ՀՀ գիտելիքի փառատոնը հնարավորություն է տալիս պատանիներին` սովորելու անմիջապես նրանցից, ովքեր թեև ավելի հասուն են, բայց իրենց պես երիտասարդ են: Դա մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:

Սեղմեք «Գիտելիքի փառատոնի» դասընթացների հղման վրա՝ ծանոթանալու յուրաքանչյուրի նկարագրությանը, իմանալու ամսաթիվն ու ժամը, և ԳՐԱՆՑՎԵՔ։

Ամսաթիվը և ժամը

2016 թ. հուլիսի 28-29
Ժամը` 9:00-16:30

Վայրը

«Քվանտ» վարժարան
Բագրատունյաց 23/2, 0046, Երևան

Գրանցվելու վերջնաժամկետը

Հուլիսի 27, 19:00

Մեզ հետ կապ կարող եք հաստատել հետևյալ հասցեով` iu@luys.am

Դասընթացներ


Back to top