ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մոտիվացնող հանդիպումներ «Լույսի» շրջանավարտների հետ

Նախագծի մասին

Աշխարհի լավագույն համալսարաններն ավարտելուց հետո «Լույսի» բազմաթիվ կրթաթոշակառուներ մասնագիտական փայլուն կարիերա են կառուցում Հայաստանում և Արցախում՝ հանրային ու մասնավոր ոլորտներում: Նրանցից շատերը նաև սեփական ստարտ-ափը՝ սկսնակ ձեռնարկությունն են հիմնում՝ հայրենիքում առկա տարբեր մարտահրավերներ հաղթահարելու նպատակով:
«Լույսի» մենթորության ծրագրի շրջանակներում մենթիները մոտիվացնող հանդիպումներ են ունենում հիմնադրամի շրջանավարտների հետ, որոնք նշանակալի դեր են խաղում Հայաստանում տարբեր ոլորտների առաջխաղացման գործում։ Նրանք կիսվում են իրենց փորձով ու հաջողության պատմությամբ, ինչպես նաև ներկայացնում իրենց ոլորտներում կարիերա կառուցելու մարտահրավերներն ու հեռանկարները։

Back to top